close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+24°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բախվել են աղբատարն ու «ԳԱԶ-3110»-ը. ուղևորներից մեկը մահացել է

Հասարակություն

17 Դեկտեմբերի 2017, 23:07
 Բախվել են աղբատարն ու «ԳԱԶ-3110»-ը. ուղևորներից մեկը մահացել է

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 17-ին, ժամը 18:25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում՝ քաղաքային գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ Նարեկացի փողոցում՝ նախկին ՋԷԿ-ի մոտակայքում, բախվել են աղբատար «ԳԱԶ-53» մակնիշի 808 OP 61 (վարորդ՝ 1960 թ. ծնված Գ. Գ.) և «ԳԱԶ-3110» մակնիշի 34 ZV 139 (վարորդ՝ 1975 թ. ծնված Մ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ԳԱԶ-3110» մակնիշի ուղևոր՝ 1978 թ. ծնված Հ. Ք.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել մյուս ուղևոր՝ 1948 թ. ծնված Շ. Մ.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica