close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՃՏՊ` Պտղնի գյուղի մոտ. կան տուժածներ

Հասարակություն

17 Դեկտեմբերի 2017, 14:55
 ՃՏՊ` Պտղնի գյուղի մոտ. կան տուժածներ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Toyota Caldina» մակնիշի 35 DC 206 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Է. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը՝ մոտ 20 մ խորությամբ:

Փրկարարներն ավտոմեքենայի ուղևորներ 1959 թ. ծնված Մ. և 1983 թ. ծնված Ա. Ն.-ներին դուրս են բերել ձորից, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Մ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ա. Ն.-ը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica