close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են. Կարեն Կարապետյան

Արցախ

16 Դեկտեմբերի 2017, 18:11
 Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են. Կարեն Կարապետյան

ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն: 

Ողջունելով հյուրերին՝ ԱՀ պետական նախարարը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափի նշանակությունը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Ա. Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկ իրավիճակը, միտումները և հիմնական ոլորտների առանձնահատկությունները:

«9 ամսվա տվյալներով՝ մեզ հաջողվել է 2017 թվականին 16.5 տոկոս ՀՆԱ աճ ապահովել: Տարբեր բնագավառներում խոշոր նախագծեր ենք մեկնարկել, որոնք առաջիկա տարիներին պայմանավորելու են մեր տնտեսության կայուն զարգացումը:
Մասնավորապես՝ մի քանի ջրամբարներ և ՀԷԿ-եր ենք կառուցում, ընդլայնում ենք ոռոգման ցանցը, բարեփոխումներ ենք կատարում գյուղատնտեսության ոլորտում, խթանում ենք մշակող արդյունաբերությունը, աջակցում ենք հանքարդյունաբերական որոշ ծրագրերի: Արդյունքում, մենք նախորդ տարիներին լուրջ հաջողություններ ենք արձանագրել՝ հիմք ստեղծելով նաև ապագայի կայուն զարգացման համար»,- նշել է Ա. Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ շեշտադրելով, որ իրենց յուրաքանչյուր այց Արցախ ոգևորիչ է: «Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են: ՀՀ կառավարությունը ծրագրում է գալիք տարիների համար տնտեսական կայուն աճի հիմքեր ստեղծել, ինչն անդրադառնալու է նաև Արցախի տնտեսության վրա: Մենք ունենք բավականին լուրջ աշխատանքային օրակարգ, և համոզված ենք, որ բարձր արդյունքներ ենք ապահովելու միասնական ջանքերի շնորհիվ: Մենք պետք է օգնենք մեր գործընկերներին աշխարհի արդի միտումները տեղայնացնել Արցախի Հանրապետությունում»,- ասել է ՀՀ վարչապետը:

 
Խորհրդակցության ավարտին ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարներ Կարինե Աթայանը և Լևոն Ալթունյանը հուշագիր են ստորագրել երկու գերատեսչությունների համագործակցության խորացման վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica