close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2018
-2°
+1°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2018
USD1483.21
GBP1666.01
EUR1592.37
RUB18.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմ և խաղաղություն, կյանք ու մահ, սեր և սեր. Ռեմարկի «Երեք ընկերը»՝ հայերեն

Մշակույթ

16 Դեկտեմբերի 2017, 11:07
 Պատերազմ և խաղաղություն, կյանք ու մահ, սեր և սեր. Ռեմարկի «Երեք ընկերը»՝ հայերեն

Աշխարհում ամենաընթերցվող ու ամենասիրելի վեպերից մեկը՝ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը թարգմանվել է հայերեն: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա այսօր, ժամը 16:00 Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Վեպը թարգմանվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, գերմաներենից թարգմանությունը՝ Վանուհի Բաղմանյանի: 

«Պատերազմ և խաղաղություն, կյանք ու մահ, ընկերություն և թշնամանք, սեր և սեր… Այո՛, միայն սերը չուներ իր հակառակորդը, սերն էր հերոսներին ապրեցնողը՝ սերը՝ ընկերոջ, սիրած էակի, դիմացինի, կյանքի հանդեպ: Ռեմարկն իր վեպով ցույց տվեց, որ միայն մահը կարող է խզել սիրող զույգի և ընկերների կապը, համենայնդեպս, այս աշխարհում»,-նշում է գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը:

Վեպն ունեցավ հրապարակման որոշակի խնդիրներ՝ պայմանավորված թե՛ հեղինակով, որի գրքերը 1933-ին հրապարակավ այրեցին նացիստները՝ Ռեմարկին ֆրանսիական հրեաների ժառանգորդ համարելով, թե՛ դրանում արծարծված թեմաներով, որոնք բողոքի ինքնատիպ ձև են Առաջին աշխարհամարտի սոսկալի հետևանքների, գործազրկության, կարիքի դեմ: 1933-ին Ռեմարկը ներկայացրել է վեպի միայն մաքրագիրը՝ «Պատ» վերնագրով, իսկ «Երեք ընկեր» վերնագրով վեպը հրատարակվեց միայն 1936-ին, թարգմանվեց ռուսերեն, ֆրանսերեն, մինչդեռ գերմաներեն հրապարակվեց միայն 1951-ին:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն և ճակատագրերը շատ նման են իրար:

Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որը սիրելի է դարձնում այս գիրքը յուրաքանչյուր ընթերցողի համար: Սա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբևէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:

ԱԺ նիստն՝ ուղիղ
16 Հունվարի 2018, 10:22 HES_VIDEOԱԺ նիստն՝ ուղիղ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica