close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+12°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արծվիկ Մինասյանը հանդիպել է ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչներին

Հասարակություն

15 Դեկտեմբերի 2017, 23:30
 Արծվիկ Մինասյանը հանդիպել է ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 15-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամների հետ: Նախարարը շնորհակալություն է  հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ ՀՀ բնապահպանության նախարարության օժանդակության կոչին արագ արձագանքելու համար, ինչի ապացույցը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ հանդիպումից հետո կարճ ժամանակահատվածում, սեպտեմբերին, ԱՄՆ անտառային ծառայության մասնագետների այցն էր մեր երկիր:

Նախարարը կարևորել է աշխատանքների շարունակականությունը և նոր խմբի այցը, հատկապես, Կալիֆորնիայում մոլեգնող հրդեհների ֆոնին: Արծվիկ Մինասյանը հակիրճ ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքներում /ԲՀՊՏ/ արդեն ձեռնարկված կազմակերպչական և կառուցվածքային որոշ փոփոխությունները, նշել տեխնիկական զինվածության և մասնագիտական խորհրդատվության կարիքների մասին, անդրադարձել այլ գերատեսչությունների հետ աշխատանքների կազմակերպմանն ու  հրդեհաշատ ժամանակաշրջանում ծանր փորձությունից քաղած դասերին: 

ԱՄՆ անտառային  հրդեհների գծով մասնագետ Ջենիֆեր Քրոֆտը, մինչ մասնագիտական ամբողջական զեկույցի պատրաստումն ու ներկայացումը, համառոտ ներկայացրել է իր դիտարկումները՝ շնորհակալություն հայտնելով կարևոր գործընթացի մասը դառնալու և փոխշահավետ համագործակցության համար: Ըստ ամերիկացի մասնագետի, չորս հիմնական ուղղություններով է պետք ձեռնարկել աշխատանքները՝ հաղորդակցություն, ինչը ենթադրում է նաև հանրային իրազեկության բարձրացումը,  խորհրդատվություն, պլանավորում և անձնակազմի որակավորման խնդիր:

«Այս շաբաթվա ընթացքում Հայաստանում գտնվելով ես տեսա, որ այստեղ առկա են դժվարին լանդշաֆտի պայմաններում հրդեհների արդյունավետ կառավարման բազմաթիվ բաղադրիչներ: Այսօր մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները հրդեհների կառավարման արդյունավետ պլաններ մշակելու վերաբերյալ:Հրդեհների կառավարման շուրջ ցանկացած քննարկման կարևոր տարրերից մեկը պետք է լինի նաև հրդեհների և հողատարածքների երկարաժամկետ կառավարման պլանների ինտեգրումը»,-նշել է   Ջենիֆեր Քրոֆտը՝ խոսելով այլ գերատեսչությունների հետ աշխատանքները կանոնակարգելու, համայնքներում արագ արձագանքման խմբեր պատրաստելու, համապատասխան պատրաստություն անցած կամավորներին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավելու  և մի շարք այլ հարցերի մասին: Մասնագետը կարևորել է քարտեզագրման աշխատանքները, անձնակազմի վերապատրաստման ու տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը: 

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել իրականացրած ուսումնասիրությունների համար, նշել, որ կսպասեն ընդլայնված զեկույցի ներկայացմանը, ինչը նաև նոր փոխշահավետ համագործակցության հնարավորություն կընձեռի: 
Հանդիպմանը մասնակցել են նաև Միացյալ Նահանգների անտառային ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեն,   Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն, ԱՄՆ դեսպանատան տնտեսական գծով մասնագետ Ալեքսեյ Հովակիմյանը, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյաներ

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica