close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+26°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հետաքրքրական են պտուղ-բանջարեղենի չորացման Ուզբեկստանում կիրառվող տեխնոլոգիաները

Տնտեսական

15 Դեկտեմբերի 2017, 22:58
 Հետաքրքրական են պտուղ-բանջարեղենի չորացման Ուզբեկստանում կիրառվող տեխնոլոգիաները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի ընթացքում դեկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևի հետ:

 Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև ագրարային ոլորտում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման և համագործակցության զարգացման հարցեր:Նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել  բոլոր ներդրումային առաջարկները, և այս տեսանկյունից հայկական շուկան բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար:

 Որպես փոխգործակցության զարգացման առավել նպատակահարմար ուղղություններ` ՀՀ գյուղատնտեսության նախարարը շեշտադրել է պտուղ-բանջարեղենի և կաթի վերամշակումը, ոռոգման և կարկտապաշտպան նորագույն տեխնոլոգիաների ներդրումը,   ինտենսիվ այգիների հիմնումը: Իգնատի Առաքելյանը հավելել է, որ Հայաստանում իրականացվում է գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիր, և ուզբեկական ընկերությունները նույնպես կարող են մասնակցություն ունենալ:

 Նախարար Առաքելյանը կարևորել է երկու երկրների մասնագետների և գործարարների միջև կապերի աշխուժացման, փորձի փոխանակման և լավագույն փորձի տեղայնացման անհրաժեշտությունը` նշելով, որ հայ գործարարների համար կարող են հետաքրքրական լինել պտուղ-բանջարեղենի չորացման Ուզբեկստանում կիրառվող տեխնոլոգիաները: Նախարար Իգնատի Առաքելյանը Զոիր Միրզաևին հրավիրել է այցելել Հայաստան` տեղի գյուղատնտեսությանը ծանոթանալու և հետագա համագործակցության ծրագրեր քննարկելու նպատակով:

 Ուզբեկստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության նախարար Զոիր Միրզաևն վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica