close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+24°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես էլ վարչապետի ցանկության մեջ ոչ մի հիվանդ բան չեմ նկատում. Սերգեյ Բագրատյանը` նախագահի հայտարարության մասին

Քաղաքական

15 Դեկտեմբերի 2017, 17:22
 Ես էլ վարչապետի ցանկության մեջ ոչ մի հիվանդ բան չեմ նկատում. Սերգեյ Բագրատյանը` նախագահի հայտարարության մասին

Վարչապետի պաշտոնում մնալու համար Կարեն Կարապետյանը, ցանկությունից զատ, պետք է նաև հնարավորություն ունենա.  կարծիք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` պատասխանելով Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք նախագահի այն հայտարարությունը, որ Կարեն Կարապետյանի ցանկությունը` մնալ վարչապետի պաշտոնում, լավ ցանկություն է, խոսում է այն մասին, որ չի նախագահը չի բացառում վարչապետի` հետագայում էլ պաշտոնավարելու հնարավորությունը, մանավանդ, որ նախագահը հստակ ոչինչ չասաց իր` քաղաքականության մեջ մնալու որոշման մասին:

«Կարեն Կարապետյանի ցանկությունը` մնալ վարչապետի պաշտոնում, լավ ցանկություն է: Կարեն Կարապետյանն անձամբ իմ և իմ կուսակցության համար ընդունելի անձնավորություն է»,- հայտարարել էր նախագահը: Իսկ հարցին էլ` կմնա՞ քաղաքականության մեջ, պատասխանել էր. «Տեսնենք»:

«Կարեն Կարապետյանի ցանկությունն առողջ ցանկություն է, այդ ցանկության մեջ ես էլ հիվանդ ոչինչ չեմ նկատում, բայց դա ընդամենը ցանկություն է: Առաջադրվելու ցանկությունն ու հնարավորությունը տարբեր կատեգորիաներ են: Հնարավորություն ունի՞ գործող վարչապետը շարունակելու մնալ նույն պաշտոնում, թե՞ ոչ, ՀՀԿ-ի քննարկումների արդյունքում որոշելիք հարցն է: Կարեն Կարապետյանը հայտնել է հետագա պաշտոնավարման ցանկության, բայց ոչ՝ հնարավորության մասին: Նույնիսկ, երբ նրան հարցրեցին՝ Ձեզ ո՞վ կառաջադրի վարչապետ, նա պատասխանեց՝ թողեք՝ դա ես իմանամ»,- նշեց Բագրատյանը:

Հարցին՝ իր համար ո՞վ է վարչապետի ավելի ընդունելի թեկնածու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, նա պատասխանեց. «Ինձ համար անձերի խնդիր չկա: Ես ասել եմ, որ կարևորը խորհրդարանական կառավարման պայմաններում ինստիտուտների կայացումն է: Եթե կարողանանք կայացնել, անձերից շատ քիչ բան կախված կլինի»:

«Ցանկություն ունի, բայց, ցանկությունից բացի, պետք է ունենա նաև հնարավորություն: Հնարավորություն ունի՞, թե՞ ոչ, դա ցույց կտա ՀՀԿ-ի որոշումը»,- ասաց Բագրատյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարապետյանը մի քանի անգամ նշել է` ցանկություն ունի 2018 թվականի ապրիլից հետո մնալ վարչապետի պաշտոնում:

Անդրադառնալով ՀՀ նախագահի միասնական թեկնածուի հարցով «Ելք» խմբակցության հետ հնարավոր քննարկումներին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը շեշտեց, որ իրենք նախևառաջ քննարկում են սեփական թեկնածուների հարցը: «Երբ ոչ նպատակահարմար կգտնենք թեկնածու առաջադրել, կդիտարկենք մյուս առաջարկությունները»,- ասաց Բագրատյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica