close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարանը բարձր մակարդակի վերահսկողություն կկարողանա իրականացնել. Թևան Պողոսյան

Քաղաքական

15 Դեկտեմբերի 2017, 11:32
 Խորհրդարանը բարձր մակարդակի վերահսկողություն կկարողանա իրականացնել. Թևան Պողոսյան

Խորհրդարանը նոր Սահմանադրությամբ ունի գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու բոլոր գործիքները. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկած` «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

«Խորհրդարանը պետք է լինի հակակշիռ` գործադիրի թափանցիկ աշխատանքներն ապահովելու համար։ Թափանցիկության մեջ մեզ բացակայում է հետևողականությունը։ Երբ ինչ-որ բանով այսօր կամ երեկ զբաղվել ենք, չի նշանակում, որ պիտի վաղը մոռանանք այդ մասին, քանի որ նոր խնդիր է ծագել: Իսկ մենք այդ պրոբլեմն ունենք, մոռանում ենք, որ եթե ինչ-որ բանի շուրջ հետևողականորեն չաշխատենք, այդ խնդիրը վաղ, թե շուտ կկրկնվի»,- նշեց նա։

Ըստ Պողոսյանի` լիարժեք թափանցիկության համար պետական պաշտոնյաները պետք է հրապարակայնացնեն, բացատրեն ու հիմնավորեն իրենց գործողությունները, և ամենադժվարը հիմնավորումների մասն է։ «Հրապարակայնությունը հաշվետվության հրապարակման տեսքով լինում է, բացատրություններ մեկ-մեկ անում են, երբ նեղն են ընկնում, իսկ հիմնավորումներն ամենաթույլ, խոցելի տեղն է, որովհետև շատ ժամանակ չեն հիմնավորվում, թե ինչու ընդունվեց ինչ-որ բան»,- ասաց նա։

Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ցանկության դեպքում խորհրդարանը կարող է հիմք դնել այս մշակույթին ու բարձր մակարդակի վերահսկողություն իրականացնել։

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Հունվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Պելեն հոսպիտալացվել է
19 Հունվարի 2018, 16:40 Պելեն հոսպիտալացվել է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica