close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2018
-1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարկային եկամուտների աճ՝ 93 մլրդ դրամով

Տնտեսական

15 Դեկտեմբերի 2017, 10:25
 Հարկային եկամուտների աճ՝ 93 մլրդ դրամով

ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության՝ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտներում գործող հարկ վճարողների հարկային եկամուտները: Նվազումը հիմնականում պայմանավորված է մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազմամբ և գերավճարների հաշվին պարտավորությունների մարմամբ: Փոխարենը 2016թ. 10 ամիսների համեմատ, այս տարվա հունվար-հոկտեմբերին, 57 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 53.7 մլրդ դրամով: Աճ է գրանցվել, գլխավորապես, հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի ոլորտներում: Եթե 502 հարկ վճարողի մոտ արձանագրված հարկային եկամուտների նվազման ընդհանուր գումարը կազմել է 56.2 մլրդ դրամ, ապա 584-ի մոտ հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով կամ 48,6%-ով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica