close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+20°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կընդլայնվի ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորությունը

Հասարակություն

14 Դեկտեմբերի 2017, 18:53
 Կընդլայնվի ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորությունը

Հայաստանում պետական գրանցում չունեցող դեղերի գնումների մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում, ըստ որի ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում: Մասնակիցների քանակի ավելացմանը զուգահեռ՝ ակնկալվում է մրցակցության մեծացում և, հնարավոր է, որ գնվող դեղերի համար առաջարկվի ավելի ցածր գին:

Նախատեսվում է սահմանել, որ գնումների պլանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կարող են ընդգրկվել նաև ՀՀ-ում չգրանցված դեղեր, որոնք ունեն Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր և ԱՀԿ նախաորակավորում և (կամ) գրանցված են Եվրոպական միության լիիրավ անդամ երկրներից որևէ մեկում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ճապոնիայում: Նշված գործընթացը կխթանի ՀՀ-ում դեղերի պետական գրանցմանը, որի արդյունքում մի շարք արտադրողների դեղերը կգրանցվեն ՀՀ-ում: Գրանցման գործընթացը կիրականացվի պարզ կարգով՝ 150 օրվա փոխարեն նախատեսելով 31 օր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica