close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2018
+5°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուռը չէր բացվում-փակվում. ավտոբուսի մեջ գազ են վառել դուռը տաքացնելու համար

Հասարակություն

14 Դեկտեմբերի 2017, 17:25
 Դուռը չէր բացվում-փակվում. ավտոբուսի մեջ գազ են վառել դուռը տաքացնելու համար

Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Մելինա Խեչիկյան անունով օգտատերն ուշագրավ լուսանկար էր տեղադրել, ըստ որի՝ Դիլիջանի երթուղային ավտոբուսում վարորդը գազ է վառում:

Տվյալ ավտոբուսը պատկանում է «ԲԻԼՏրանս» ՍՊԸ-ին: Ընկերության տնօրենի հայրը՝ Արտուշ Մարգարյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ եղածը թյուրիմացություն է:

«Ավտոբուսի դուռը ոչ բացվել, ոչ էլ փակվել է, վարորդն էլ տեղում ճար է գտել, որ խնդիրը լուծի: Մեր վարորդները հազար տարվա վարորդ են, գիտեն, որ այդպես երթևեկել չի կարելի: Ընդամենը այդ պահին ստեղծված խնդիրն է փորձել լուծել վարորդը»,- ասաց նա:

Մարգարյանը նշեց նաև, որ իրենք անվտանգության կանոններին տեղյակ են: «Գիշերը Դիլիջանում ցուրտ է եղել,  ավտոբուսի դռները սառել էին: Վարորդը որոշել է գազ միացնել, ու այդ ժամանակ կանգնեցրել է ավտոբուսը, որպեսզի դուռը տաքանա: Ասում են՝ մեջը դպրոցական է եղել: Դե թող ասեն նաև, որ մեզ մոտ դպրոցականների համար 30 դրամ է ուղեվարձը: Մենք մեր երեխեքին վատություն հո չե՞նք անի»,- ասաց նա: 

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica