close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2018
-1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նա իր ուսերին էր պահում գիտության և մարդ լինելու արվեստը. հուշ-երեկո՝ նվիրված Լևոն Հարությունյանի 90-ամյակին

Հասարակություն

14 Դեկտեմբերի 2017, 15:26
 Նա իր ուսերին էր պահում գիտության և մարդ լինելու արվեստը. հուշ-երեկո՝ նվիրված Լևոն Հարությունյանի 90-ամյակին

Երեկ տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս, «Հայբուսակ» համալսարանի առաջին ռեկտոր Լևոն Հարությունյանի ծննդյան 90-ամյակին:

Գիտնականի ծննդյան կապակցությամբ ողջ տարվա ընթացքում տեղի ունեցան միջոցառումներ՝ նրա ընտանիքի նախաձեռնությամբ: Հիշեցնենք միայն, որ շաբաթներ առաջ տեղի ունեցավ Հարությունյանի «Արցախի ֆլորան» երկհատոր գրքի շնորհադեսը:

Երեկ` Հարությունյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում  ամփոփվեց միջոցառումների շարքը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պատիվ է ունեցել ճանաչելու ու շփվելու Հարությունյանի հետ ոչ միայն կրթության ոլորտում. Լևոն Հարությունյանը դաշնակցական էր:

«Նա մեր բազմավաստակ գիտնականներից է, ով ունի անցած մեծ ճանապարհ, և առաջիններից մեկն էր, որ Հայաստանում փորձեց ոչ պետական համալսարան ձևավորելու գործընթացը: Հարությունյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, անգամ մինչ այսօր համալսարանում օգտագործվում են այն գրքերը, որոնք մշակվել են նրա կողմից: Հարությունյանը նաև շատ լավ մանկավարժ էր: Նա ինձ համար շատ բարձր հեղինակություն էր»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ Հարությունյանի ընտանիքի անդամները շարունակում են նրա գործը՝ իրականացնելով խիստ կարևոր ծրագիր՝ կայացնում են մասնավոր համալսարան, որը կարողանում է կրթել հազարավոր երիտասարդների: «Վստահ եմ, որ ավանդույթը, որով ապրել է Լևոն Հարությունյանը, օրինակ կլինի նոր սերունդների համար: Շատ հաճելի է, որ նրա սերնդի գիտնականների կողքին կան նաև երիտասարդ գիտնականներ, որոնք արդեն իսկ իրենց խոսքն ասել են գիտության մեջ»,- ասաց Մկրտչյանը:

Գրող, հրապարակախոս, Լևոն Հարությունյանի ընկերներից Վրեժ Սարուխանյանի խոսքով էլ՝ Լևոն Հարությունյանը բացառիկ մարդ էր և անկրկնելի կերպար: Գրողի նկարագրմամբ՝ Հարությունյանը խելոք էր հին մեհենական քրմերի պես ու իմաստուն այն դպրապետերի պես, ովքեր գիշերուզօր սովորեցնում էին մատաղ սերնդին, որովհետև գիտեր՝ սովորելով է մարդը մտնում գիտության տաճարը: «Ով փորձի հայոց բնաշխարհը, մեր ժողովրդին ճանաչել, նա, անշուշտ, գնալու է Լևոն Հարությունյանի ազնիվ ոտնահետքերով: Նա, ով գնաց այդ ոտնահետքերով ու ճանաչեց հայոց լեռնաշխարհի հրաշալիքներն ու գաղտնիքները, նա անպայման կմտնի այն լուսավոր տաճարը, որտեղ մշտապես ապրել է Լևոն Հարությունյանը: Խորին խոնարհում նրա հիշատակին, որովհետև նրա նման հսկաներն իրենց ուսերին պահում են գիտության և մարդ լինելու արվեստը»,- ասաց գրողը:

Նրա խոսքով՝ իրեն բախտ է վիճակվել առնչվել Հարությունյանի հետ. տասնամյակներ առաջ հեռուստատեսությունում Հարությունյանը հաղորդում էր վարում, իսկ Սարուխանյանն այդ հաղորդման խմբագիրն է եղե: «Նրա հաղորդման օրերին ես շատ հանգիստ էի, ոչինչ չէի անում, միայն ազդարարում էի հաղորդման սկիզբն ու ավարտը, այդքան լիքը մարդ էր նա»,- ասաց նա:

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, Լևոն Հարությունյանի դստեր՝ Անահիտ Հարությունյանի խոսքով՝  «Հայբուսակը» ծնվեց եռագույնի ներքո, և այսօր մեր եռագույնն իր շուրջն է հավաքել 32 երկրների դրոշներ: «Հայրս համալսարանի հետ կապված ուներ իր սեփական տեսլականը և վստահ էր, որ այն դառնալու է մեր երկրի լավագույն մշակութային կրթօջախը: Կարծում եմ՝ այդպես էլ եղավ, քանի որ սկզբնական շրջանում 3 մասնագիտությունից գործունեություն ծավալող համալսարանն այսօր 18 մասնագիտություն ունի»,- ասաց նա: 

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica