close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+8°
+10°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անփոխարինելի մարդիկ չկան, այդ մասին համեստորեն խոսում է նաև ՀՀ նախագահը. Վահրամ Բաղդասարյան

Քաղաքական

14 Դեկտեմբերի 2017, 15:09
 Անփոխարինելի մարդիկ չկան, այդ մասին համեստորեն խոսում է նաև ՀՀ նախագահը. Վահրամ Բաղդասարյան

Ներկայիս և ապագա վարչապետերը, բոլոր` նմանատիպ պատասխանատվություն վերցնող պաշտոնյաները պետք է լինեն հեղինակություն. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով հարցին` արդյո՞ք Հայաստանի ապագա վարչապետը պետք է լինի անվիճելի հեղինակություն:

«Իսկ անվիճելի չեն կարող լինել, քանի որ մեր երկում կա բազմակուսակցականություն` կան և' ընդդիմադիր, և' իշխանական քաղաքական ուժեր, չի կարող անվիճելի լինել, այդ մտքի հետ համաձայն չեմ»,- ասաց նա:

Դիտարկմանը` Էդուարդ Շարմազանովն ասում է` Սերժ Սարգսյանն անվիճելի հեղինակություն է, Բաղդասարյանն արձագանքեց. «Վարչապետի լիազորություններն ընդլայնվելու և մեծանալու են, և այո, ՀՀ վարչապետը, որն արդեն ամբողջ երկրի պատասխանատվությունն է վերցնելու, պետք է բազմաոլորտ իմացության տեր անձնավորություն լինի և, իր իմացության իմաստով, պետք է լինի անվիճելի»:

Իսկ, նրա կարծիքով, Սերժ Սարգսյա՞նն է անվիճելի հեղինակություն, թե՞ Կարեն Կարապետյանը, պատգամավորը պատասխանեց, որ համեմատությունների դաշտ տանել պետք չէ: «Համեմատությունների դաշտ մի' տարեք, մեզ մոտ նման քննարկում չի եղել, որ անձեր դնենք ու քննարկենք: Գնահատականները մենք կտանք այն ժամանակ, երբ կունենանք քննարկումներ: Մեր քննարկումները բաց են լինում, և քննարկումների հաջորդ օրը մենք կհրապարակենք արդյունքները»,- ասաց նա:

Բաղդասարյանը նաև անդրադարձավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արեմն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե Կարեն Կարապետյանը կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին արտաքին քաղաքականության ոլորտում, և որ անփոխարինելի մարդիկ չկան: «Վիճելի հարց է` փոխարինելի, թե` անփոխարինելի, որովհետև անփոխարինելի մարդիկ ընդհանրապես չկան, այդ մասին համեստորեն խոսում է  նաև ՀՀ նախագահը: Եթե Կարեն Կարապետյանը պատրաստված անձնավորություն չլիներ, այս ընթացքում մենք նրան վարչապետի պաշտոնը չէինք վստահի: Եթե մենք վստահել ենք ՀՀ կարևորագույն պոստերից մեկը` վարչապետի պոստը, Կարեն Կարապետյանին, ապա մենք հաշվի ենք առել նրա պատրաստականությունը: Կառավարության այսօրվա ֆունկցիաները եղել են տնտեսական, իսկ քաղաքական պատասխանատվությունը եղել է նախագահինը, և մինչև ապրիլ այդ պատասխանատվությունը պետք է իրականացնի ՀՀ նախագահը: Երբ մարդը գործողությունների մեջ չի մտել, այդ գնահատականը մենք չենք կարող տալ: Երկրի վարչապետի պատասխանատվություն վերցրած անձը պետք է բազմակողմանի զարգացած մարդ լինի: Եթե խոսում եք Կարեն Կարապետյանի մասին, մենք չենք կարծում, որ պատրաստ չէ պատասխանատվություն վերցնել, բայց մենք դա չենք քննարկել»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica