close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2018
-2°
+1°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2018
USD1483.21
GBP1666.01
EUR1592.37
RUB18.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էլի կլինեն ամբիցիոզներ, ովքեր կուզենան հերոսանալ և պատմության մեջ մնալ. Բաղդասարյանը` կանխված ահաբեկչության մասին

Հասարակություն

14 Դեկտեմբերի 2017, 14:21
 Էլի կլինեն ամբիցիոզներ, ովքեր կուզենան հերոսանալ և պատմության մեջ մնալ.  Բաղդասարյանը` կանխված ահաբեկչության մասին

ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ԱԱԾ-ի գործողությունները` կապված ամերիկահայի կողմից հանցավոր խումբ ստեղծելու ու ՀՀ տարածքում ահաբեկչություն իրականացնելու փորձի հետ:

«Չէի ցանկանա մեկնաբանել ԱԱԾ-ի գործողությունները, դա հարիր չեմ համարում, բայց սովորական պրոցես եմ համարում դա, աշխարհի բոլոր երկրներում կատարվում է: Կարևորն այն է, որ ԱԱԾ-ն իր տեղում է, ճիշտ է աշխատում և կարողանում է հայտնաբերել: Մենք պետք է ավելի շատ խոսենք այն դեպքերի մասին, որոնք չեն հայտնաբերվում»,- ասաց նա:

Դիտարկմանը` ԱԱԾ-ի հայտարարության մեջ նշվում է, որ այդ անձի թիրախը իշխանություններն են, այդ օգտատերերի էջերում էլ կոչերը են իշխանության դեմ, և հարցին` ինչո՞ւ է հենց իշխանությունը հայտնվում թիրախում, Բաղդասարյանը պատասխանեց. «Բնականաբար, պետք է իշխանությունը հայտնվի, որովհետև ժողովրդի և երկրի պատասխանատուն իշխանությունն է: Ցանկացած քաղաքացու նկատմամբ էլ, եթե նման ոտնձգություն լինի, այդտեղ էլ է պատասխանատվությունը  իշխանությանը, և սլաքներն ուղղվում են հենց իշխանությանը, որովհետև այս ժողովրդի և երկրի պատասխանատուն գործող իշխանությունն է` ի դեմս Հանրապետական կուսակցության»:

Նա, միևնույն ժամանակ, նշեց, որ եթե 3 մլն, 10 մլն ժողովրդի մեջ 2-3 հոգին նման կերպ է մտածում, անպայման պետք է վերագրենք, թե իշխանությունը սխա՞լ է անում: «Սրանք կարող են լինել ոչ վերջինը, նման դեպքերը կարող են կրկնվել. ամբիցիոզներ կլինեն, ովքեր կուզենան հերոսանալ և պատմության մեջ մնալ: Հերոստրատն էլ պատմության մեջ մնաց` տաճարը վառելով: Տեսնում են` այլ ձևով չեն կարողանում պատմության մեջ մնալ, նման արկածախնդիր մտածելակերպ են դրսևորում: Պետք չէ դրան ուշադրություն դարձնել»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին` այդ մարդն այս պահին հետախուզման մեջ է, վախեր չունի՞, պատասխանեց. «Այն պահից, երբ քաղաքական գործիչը նման դեպքերի հետ կապված վախեր կունենա, պետք է դադարեցնի իր քաղաքական գործունեությունը: Երևույթը տհաճ է, նման երևույթները հարկավոր է կանխարգելել և արմատախիլ անել: Իշխանությունները և պատկան մարմինները պետք է զգոն լինեն` կանխարգելելու և արգելելու նման միջադեպերը: Այդ ուղղությամբ էլ աշխատում է ԱԱԾ-ն»:

Բաղդասարյանը նշեց, որ եթե հոգեկան շեղում ունեցող կամ իշխանատենչ անձնավորություն նման որոշում է կայացնում, իշխանությունը չպետք է նստի ու այդ քայլը քննարկի:  «Ես չեմ կարծում որ մենք պետք է հատուկ քննարկում անենք, որովհետև նմանատիպ մարդիկ ոչ միայն մեր ազգի, այլև կարող է նաև օտար ազգի ներկայացուցիչ լինեն և զուտ ներքաղաքական իրավիճակը խարխլելու համար նման քայլի դիմեն: Կամ տեսնում են, որ ռեսուրս չունեն` սահմանադրական ճանապարհով իշխանության գալու, նման միջոցներ են ցանկանում ձեռնարկել, որ առանց ռեսուրսի ունենան իշխանություն»,- ասաց պատգամավորը:

ԱԺ նիստն՝ ուղիղ
16 Հունվարի 2018, 10:22 HES_VIDEOԱԺ նիստն՝ ուղիղ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica