close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-3°
+2°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1483.01
GBP1664.86
EUR1590.82
RUB18.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շահառուների գերակշիռ մասը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր. Վիգեն Սարգսյան

Հասարակություն

14 Դեկտեմբերի 2017, 13:10
 Շահառուների գերակշիռ մասը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր. Վիգեն Սարգսյան

Կառավարության վաղվա նիստի օրակարգում պաշտպանության նախարարությունը ներառել է որոշում, որն ուղղված է բնակարանի կարիքավոր` զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Նախատեսվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռք բերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում:

«Մենք լուծել ենք զոհված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը: Նախատեսվում էր, որ հիմնականում Երևանում առաջարկելու ենք պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մասը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր: Այդ գործընթացն ամբողջացվել է, ու գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար»,- ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Եղանակն՝ առաջիկա օրերին
16 Հունվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica