close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+10°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ-ի առաջարկը կառավարությունն ընդունել էր, խորհրդարանն էլ կողմ քվեարկեց

Հասարակություն

14 Դեկտեմբերի 2017, 12:56
 ՀՅԴ-ի առաջարկը կառավարությունն ընդունել էր, խորհրդարանն էլ կողմ քվեարկեց

Խորհրդարանն ընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` արդարդատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը միտված է քաղաքացիաիրավական հարաբերություններում համաչափ հավասարակշռություն մտցնելուն` պարտավորության երկու կողմերի` և' պարտատիրոջ, և' պարտապանի համար, տույժերի և տուգանքների առավելագույն ժամանակահատվածը սահմանափակելուն: Նա նշեց, որ ՀՅԴ-ի առաջարկների հիման վրա փոփոխություններ են արվել, որոնցով ավելի բարելավվում է պարտապանների վիճակը:

«Այսօր եթե պարտապանը խախտեց իր պարտավորությունները, պարտատերը գրություն է ուղարկում նրան, որ գույքը պետք է իրացվի, և դրանից հետո օրենքով նախատեսված է, որ պետք է սպասել երկու ամիս ու նոր ձեռնամուխ լինել գույքի իրացմանը, ինչի պատճառով լրացուցիչ տույժեր և տուգանքներ են գալիս պարտապանի վրա: Այնինչ լինում են դեպքերը, որ պարտապանը ի սկզբանե համաձայն է լինում, որպեսզի գույքն իրացվի»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ հիմա նախագծով սահմանվել է, որ պարտապանը, ինչպես նաև գրավատուն, եթե տարբեր մարդիկ են, գրավոր համաձայնություն ներկայացնեն պարտատիրոջը գույքի բռնագանձումը իրականացնելու համար: Պարտատերը այդ համաձայնությունը ստանալուց հետո արդեն իսկ պետք է ձեռամուխ լինի գույքի իրացմանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հանդես եկավ հարակից զեկույցով: «ՀՅԴ-ն մեկ փոփոխության առաջարկ է ներկայացրել, որը վերաբերում էր բռնագանձման ժամկետը պահելու հարցին: ՀՅԴ-ի առաջարկով` ուղիղ երկու ամիսը նորից դարձավ մինչև երկու ամիս, որպեսզի գրավատուն, եթե ցանկություն ունի, միանգամից համաձայնություն տա գրավի իրացմանը»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց, որ հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել օրինագծին և խնդրում է, որ կողմ քվեարկեն օրենքին: Նախագիծն ընդունվեց միաձայն` 93 ձայնով:

Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica