close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տերյան 105 հասցեում գտնվող տարածքը կտրվի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնին

Տնտեսական

13 Դեկտեմբերի 2017, 23:07
 Տերյան 105 հասցեում գտնվող տարածքը կտրվի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնին

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` անշարժ գույք հետ վերցնելու, տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու և շարժական գույք նվիրելու մասին:

 2007թ. հունվարի 30-ին Էդինբուրգ քաղաքում ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Մայքրոսոֆթ» ընկերության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ Հայաստանում իրականացվում է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագիրը:

Ծրագրի լիարժեք իրականացման նպատակով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից վերանորոգվել և 2011թ.-ից Ծրագրի իրականացումն ապահովվել է Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 10-րդ մասնաշենքի 6-րդ հարկի 395.03 քառ. մետր մակերեսով տարածքում: Այն ապահովում է գիտելիքների փոխանցում գործարար, տեխնիկական ու կառավարմանն առնչվող տարբեր ոլորտներում` իրականացնելով ուսումնական դասընթացներ, գործնական սեմինարներ, գաղափարների փորձարկում, աքսելերացիա, ինչպես նաև նյութատեխնիկական ենթակառուցվածքի տրամադրում համատեղ ծրագրերում աշխատող տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների համար: Կենտրոնի կողմից կազմակերպվում են նաև մի շարք մրցույթներ (Հեքըթոն, Երևակայության գավաթ), որոնք խթանում են նորարար գաղափարների գեներացմանը և սկսնակ ընկերությունների ստեղծմանը: Կենտրոնը 2012թ. ճանաչվել է աշխարհի 4 լավագույն Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոններից մեկը:

Նախագծով առաջարկվում է պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող 10-րդ մասնաշենքի 6-րդ հարկի 155258000 դրամ գնահատված արժեքով, 395.03 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից և  «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2037 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրել «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամին, իսկ 2037 թվականի դեկտեմբերի 31-ից հետո՝ վերադարձնել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին։

Նախագծով նախատեսվում է, որ տարածքի անհատույց օգտագործման ամբողջ ժամանակահատվածում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը իրավունք կունենա երրորդ անձանց ժամանակավոր անհատույց օգտագործման հանձնել տարածքներ` հաշվի առնելով այն, որ ծրագրի շրջանակում կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվում են աքսելերացիոն ծրագրեր, որոնց շրջանակում կենտրոնում տեղակայվում և գործունեություն են ծավալում սկսնակ թիմեր և ընկերություններ: 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica