close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
+0°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Աշխարհ

13 Դեկտեմբերի 2017, 14:27
 Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արել կառավարությանը` «ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ուժեղացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի ու դրա քաղաքացիների հետ»: Այս մասին հայտնում է ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը. տեղեկացնում է Yerkirmedia-ն:

«Ավստրալիայի Կանաչներն արձանագրում են Լեռնային Ղարաբաղի գործադրած ջանքերը՝ կառուցելու ազատ և ժողովրդավարական հասարակություն լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների միջոցով, ինչպես նաև շարունակական աշխատանքները պատասխանատու կառավարություն ունենալու հարցում»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ողջունել է կուսակցության որոշումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ շարունակ եղել է մեծ հայկական հայրենիքի մասը:

Ավստրալիայի դաշնային խորհրդարանում Ավստրալիայի Կանաչները ներկայացված են Վերին պալատում ինը սենատորով և Ներկայացուցիչների պալատում` մեկ անդամով:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica