close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+17°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարող ա՞ բանակի հաշվին ա հարստացել, էդ մեքենաները Մասկվայի Ալիկն ա ուղարկել. Սարոյանը` Բաղմանյանի մասին

Հասարակություն

13 Դեկտեմբերի 2017, 12:32
 Կարող ա՞ բանակի հաշվին ա հարստացել, էդ մեքենաները Մասկվայի Ալիկն ա ուղարկել. Սարոյանը` Բաղմանյանի մասին

Բաղմանյանը վաղուց էր ուզում դուրս գալ բանակից. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով ՀՀ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի` աշխատանքից ազատմանը: «Բաղմանյանը դեռ շուտվանից էր ուզում դուրս գալ բանակից, դաժե ես եմ էն վախտ ասել` դուրս մի' արի, նենց որ»,- ասաց նա:

Դիտրակմանը` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ իր հորդորով է Բաղմանյանը դիմում գրել, Սարոյանն արձագանքեց. «Հա, էս անգամ: Երևի թազա կադրեր, թազա մարդիկ կան»:

Նա չհամաձայնեց, որ Բաղմանյանը չարաշահումներ է արել: «Ի՞նչ չարաշահումներ պիտի անի Բաղմանյանը, մարտական պատրաստականության վախտ ի՞նչ չարաշահում»,- ասաց պատգամավորը:

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ հեռացավ, նա պատասխանեց. «Դե էդքան վախտ ծառայել ա, հերիք ա, էլի: Բաղմանյանը հո երկաթից չի՞»:

Դիտարկմանը` պայմանավորվածությունը չի կատարհել, Սարոյանը պատասխանեց. «Էդքան մանրամասնությունը չգիտեմ, ինձ չի զեկուցում ո'չ նախարարը, ո'չ էլ Բաղմանյանը, բայց ես մի բան գիտեմ, որ Բաղմանյանը լավ ծառայել ա, ապրիլյան պատերազմին բոլորդ տեսել եք, որ Բաղմանյանը միշտ կայնած ա եղել: Նենց որ եթե էգուց, Աստված չանի, մի վատ բան լինի, Բաղմանյանն էլ, ես էլ, գեներալ Մամվելն էլ, սաղս էթալու ենք»:

Դիտարկմանը` այդ ընթացքում հարստացել է, արձագանքեց. «Կարող ա՞ բանակի հաշվին ա հարստացել, տղա' ջան, էդ բանակում մարտական պատրաստվածության անցնող մարդ էր, ինչ պիտի՞ առներ, ինչից պիտի առներ»:

Դիտարկմանը` շքեղ մեքենաներ է գնել, Սարոյանը պատասխանեց. «Մեքենա, ես գիտեմ, Մասկվայի Ալիկն ա նվեր տվել, հավայի խոսում ես: Ի՞նչ գիտես` որտեղից ա: Խի, մենք ընկերություն չունե՞նք, շրջապատ չունե՞նք, ուրեմն մեր դրսի ընկերներն ինչի՞ համար են»:

Հարցին էլ` եթե գեներալ չլինեիք, կուղարկեի՞ն, պատասխանեց. «Գեներալ չլինեինք, կարող ա գրող էլ չուղարկեին: Մարդիկ տեսել են, որ ծառայում ենք, գողություն չենք անում, ավազակ չենք: Մեր ընկերներն ամեն հարցում մեզ պադդերժկա են անում»:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica