close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+17°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ սպասարկումը մեկ պատուհանով

Տնտեսական

13 Դեկտեմբերի 2017, 10:50
 Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ սպասարկումը մեկ պատուհանով

Հայաստանի հյուսիսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նորակառույց անցակետում. «Բավրայի արդիականացված անցակետում կտրուկ մեծացել է թողունակությունը: Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ստեղծում, որպեսզի ավելի արագ և որակով սպասարկում իրականացնենք: Արդեն իսկ 20-30 տոկոսով ավելացել է միայն բեռնափոխադրումների ծավալը: Միջինը օրական սպասարկում ենք շուրջ 150 բեռնատար և 240 մարդատար ավտոմեքենա»,-տեղեկացրել է Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Սուրեն Ղազարյանը

Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, մաքսային ձևակերպումներն իրականացվում են նաև տարածքային ստորաբաժանումներում: Ըստ Սուրեն Ղազարյանի, հեռավոր մարզերից Երևան հասնելու անհրաժեշտությունը վերանում է. Շիրակի մարզի բնակիչները նույն գործընթացը կարող են կատարել Գյումրիիում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Իսկ մաքսային ձևակերպումների պարզեցման արդյունքում, փաստաթղթերի արժանահավատության դեպքում տարածաշրջանում գործող տնտեսվարողները նույնպես Գյումրիում կարող են բեռը ձևակերպել գործարքի գնի մեթոդով: «Ներդրվել է նաև մաքսային ձևակերպումների վայրի տեղորոշման նոր մեխանիզմ: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողն այժմ կարող է հայտարարագիրը գրանցել, օրինակ, Սյունիքում՝ Հարավային մաքսատուն-վարչությունում, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել Բավրայի մաքսային կետում»,-նշել է Հյուսիսային մաքսատուն-վարչության ղեկավարը:

Հյուսիսային մաքսատուն-վարչությունում արձանագրում են, որ վերջին շրջանում Շիրակի մարզում ավելացել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների թիվը՝ հասնելով շուրջ  1360-ի: «Հուլիսից գործառույթների ընդլայնման և բարեփոխումների արդյունքում մաքսային վճարների մուտքերն ավելացել են 110 միլիոն դրամով»,-տեղեկացրել է Սուրեն Ղազարյանը: Կառույցի ղեկավարի հավաստմամբ՝ աշխատակիցների առջև հստակ խնդիր է դրված՝  բիզնեսին և քաղաքացիներին մատուցել արագ ու որակյալ ծառայություն՝ սպասարկումն իրականացնելով «մեկ պատուհան» սկզբունքով:

ՀՀ Կա պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica