close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+8°
+10°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կներդրվի ռեյթինգավորման համակարգ

Իրավունք

12 Դեկտեմբերի 2017, 21:30
 Կներդրվի ռեյթինգավորման համակարգ

         ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ընթացիկ տարում ակտիվորեն աշխատել է միջազգային փորձագետների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO/ՊԳԿ) հետ, կառավարության ծրագրում ամրագրված երկու կարևոր ուղղություններով: Ըստ այդմ՝ առաջիկայում կներդրվի սննդի շղթայում գործունեություն իրականացնող ընկերությունների ռեյթինգավորման համակարգ, ինչպես նաև կլրամշակվի ռիսկերի գնահատման և կառավարման մեթոդաբանությունը:

Դեկտեմբրի 12-ին ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը FAO-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ամփոփել է ընթացիկ տարվա համագործակցության արդյունքները, նախանշել առաջիկա համատեղ աշխատանքների ուղղությունները:

Անդրադառնալով կատարված աշխատանքին՝ նշվել է, որ FAO-ի և տեղական փորձագետների հետ, տարբեր ձևաչափերով քննարկումների շրջանակներում,  ուսումնասիրվել է թե նշված երկու ոլորտներում միջազգային փորձը, թե՝ սննդի տարբեր արտադրություններ գործնական այցերի ընթացքում այն մեր երկրում տեղայնացնելու արդյունավետությունը: Ռեյթինգավորման համակարգի ներդրման նպատակն է սպառողին հնարավորություն տալ ավելի հեշտ կողմնորոշվել գնումներ կատարելիս և տեղեկացված լինել, թե որքանով է անվտանգ ու որակյալ տվյալ ընկերության արտադրանքը: Ծրագրի գործարկումից հետո՝ ավելի ուշ, նախատեսվում է դասակարգում կատարել նաև ըստ մթերքների՝ տարանջատելով, օրինակ, օրգանական մթերքն այլ մթերքներից: Ռեյթինգավորման միջազգային փորձը Սննդմաթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներին է փոխանցել FAO-ի փորձագետ Մայքլ Գրեյվին, որը, որպես օրինակելի տարբերակ, մանրամասնել է սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման դանիական փորձը: Ծառայությունն առաջիկայում արդեն կունենա ռեյթինգավորման հայեցակարգը, որից հետո կսկսի գործընթացը՝ պիլոտային տարբերակով սկզբում ռեյթինգավորելով մսամթերք արտադրող ընկերություններին:   «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ-ն, որպես տեղական խորհդատու, արդեն իրականացնում է հետազոտություն, աշխատում արտադրող ընկերությունների հետ՝ հասկանալու ծրագրի իրականացման հնարավոր ուղիներն ու մշակելու ռեյթինգավորման մեթոդաբանությունը:

Կարևորելով ռիսկերի գնահատման վրա հիմնված առավել նպատակային և հասցեական վերահսկողությունը՝ ՍԱՊԾ-ն այդ ուղղությամբ սերտորեն գործակցել է թե ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, թե ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հետ: Մասնավորապես՝ տեղի ունեցած մի շարք հանդիպումների ընթացքում Դանիել Բերտրանը, Միրզեթ Սաբիրովիչը և Մերի Քեննին ՍԱՊԾ պետի և այլ պաշտոնյաների հետ քննարկել են ռիսկերի գնահատման, կառավարման և հաղորդակցության արդիական մեթոդների կիրառման հնարավորությունները:
FAO-ի փորձագետները ծանոթացել են նաև «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողություններին և հնարավորություններին, ռիսկերի գնահատմանն առնչվող օրենսդրական կարգավորումներին, անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում կիրառվող այն համակարգերի (RASSF, WAHIS) գործիքակազմերին, որոնք օգտագործվում են կենդանիների, սննդամթերքի ռիսկերի գնահատման և վերլուծության համար:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներն արդեն ներկայացրել են իրենց դիտարկումները, և մինչև տարեվերջ պատրաստ կլինի վերջնական զեկույցը, որի հիման վրա էլ մեր երկրում կիրականացվի ռիսկերի գնահատում:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica