close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻԵԴ-ի վերին պալատը հրապարակել է «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Հասարակություն

12 Դեկտեմբերի 2017, 16:44
 ՄԻԵԴ-ի վերին պալատը հրապարակել է  «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերին պալատը հրապարակել է  «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Այդ մասին ասվում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում. հայտնում է enter.news/ru-ն:

Հայաստանի դեմ հայցը ներկայացվել է 2005-ին՝ Էլհան և Ադիշիրին Չիրագովների, Ռամիզ Ջեբրայիլովի, Աքիֆ Հասանովի, Ֆահրեդին Փաշաևի և Ղարա Ջաբրայիլովի կողմից: Նրանք եղել են Լաչինի բնակիչներ, սակայն 1992-ին ռազմական գործողությունների պատճառով փախել են այնտեղից՝ թողնելով իրենց ունեցվածքը` հետագայում չկարողանալով ստանալ այն:

ՄԻԵԴ-ը որոշել է այս գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։ Այսպիսով` ՀՀ կառավարությունը, որոշման համաձայն, պետք է հայցվորներին 5 000-ական եվրո վճարի, ինչպես նաև 28 642 ֆունտ ստերլինգ` ընդհանուր դատական ծախսերի համար:

Նշենք, որ  Եվրոպական դատարանի մեծ պալատը նաև  հրապարակել է որոշում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:  ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 35.000 եվրո փոխհատուցում վճարել Շահումյանից արտաքսված հայ ընտանիքին:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica