close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+12°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թանկացումների շքերթ. թանկացել է մսամթերքը, կաթնամթերքը, միրգն ու բանջարեղենը

Հասարակություն

12 Դեկտեմբերի 2017, 15:30
 Թանկացումների շքերթ. թանկացել է մսամթերքը, կաթնամթերքը, միրգն ու բանջարեղենը

Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կարծես չի ուզում իր դիրքերը զիջել. վերջին ամիսներին հատկապես սննդամթերքի շուկայում է գնաճ արձանագրվել: Ինչպես միշտ, Ամանորին ընդառաջ էլ սպասվում է որոշ մթերքների գնի բարձրացում, սակայն մինչ այդ էլ` նոյեմբեր ամսին, զգալիորեն թանկացել են որոշ ապրանքներ:

Սպառողական գների ինդեքսը ՀՀ տնտեսության կարևոր ցուցանիշներից է: Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է նոյեմբերին Հայաստանում գրանցված սպառողական գների ինդեքսը:

Այսպես՝ այս տարվա նոյեմբեր ամսին, հոկտեմբերի համեմատ, սպառողական շուկայում գրանցվել է 2 տոկոս գնաճ, որը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի շուկայում արձանագրված 4.6 տոկոս գնաճով:

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, թանկացել է մսամթերքը, մասնավորապես՝  տավարի և հորթի միսը` 3.6 տոկոս, գառան ու ոչխարինը՝ 2.1, իսկ խոզի միսն ու թռչնամիսն էժանացել են՝ համապատասխանաբար 0.9 և 0.5 տոկոս:

Կաթնամթերքի շուկայում նույնպես նոյեմբերին գնաճ է արձանագրվել՝ 3.5 տոկոս, հատկապես թանկացել են պանիրն ու կաթնաշոռը /3.7 տոկոս/, ձուն /7.8 տոկոս/ և կարագը /5.5 տոկոս/: Ուշագրավ է, որ կաթնամթերքի շուկայում միայն յոգուրտն ու մածունն են էժանացել՝ չնչին՝ 0.1 տոկոս:

Մրգերի ու բանջարեղենի շուկայում նույնպես գնաճ է գրանցվել՝ համապատասխանաբար 13.7 և 25 տոկոս: Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 13.3 տոկոս թանկացել է կարտոֆիլը:

Ալկոհոլային խմիչքների ու ծխախոտների սպառման ինդեքսը նույնպես աճել է /0.4 տոկոս/, ինչը պայմանավորված է գինու շուկայում արձանագրված 2.4 տոկոս գնաճով:

Տեղեկացնենք նաև, որ ընթացիկ տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 2 տոկոս գնաճ է արձանագրվել նաև հագուստեղենի ու կոշկեղենի շուկայում:

Եթե թվարկված ոլորտներում նայենք, թե ինչն է համեմատաբար էժանացել, ապա կարող ենք նշել միայն հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 0.2 տոկոս, ալյուրը՝ 0.8 տոկոս, մակարոնեղենը՝ 0,3 տոկոս, շոկոլադը՝ 0.3 տոկոս: Ընդ որում` նշված ապրանքների գնանկումը չի էլ անցնում 1 տոկոսի շեմը, այսինքն՝ հնարավոր է գնորդներն ուղղակի չնկատեն էլ էժանացումը:

Թե արձանագրված ապրանքատեսակների գնաճը որքանով կանդրադառնա աղքատների վրա, թողնենք ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի վերլուծությանը: 

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica