close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-3°
+2°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1483.01
GBP1664.86
EUR1590.82
RUB18.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը չի շտապում նոր դեսպան նշանակել Թուրքիայում

Բլոգեր

12 Դեկտեմբերի 2017, 10:25
 ԱՄՆ-ը չի շտապում նոր դեսպան նշանակել Թուրքիայում

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թուրքիայում ԱՄՆ հաջորդ դեսպանին լուրջ փորձություններ են սպասվում։ Հատկանշական է այն հանգամանքը, որ նախկին դեսպանին Էրդողանը համարում էր անձնական թշնամի, իսկ ԱՄՆ քաղաքականությունը՝ թշնամական։ Էրդողանը դեսպան Բասսին չի էլ ընդունել առաքելության ավարտի կապակցությամբ։ Ավելին, դեսպան Բասսին հորդորել են այլևս երբեք չվերադառնալ Թուրքիա որևէ կարգավիճակով։ Բասսը շուտով կնշանակվի ԱՄՆ դեսպան Աֆղանստանում։ Կարծում եմ սա ավելի դյուրին առաքելություն է, քան Թուրքիայում ԱՄՆ դեսպան լինելը, գոնե թուրք-ամերիկյան հարաբերությունների այս փուլում։

Մոտ ժամանակներս նոր դեսպանի թեկնածությունը Թրամփը կուղարկի Սենատ, իսկ թուրք-ամերիկյան խնդիրների ծավալն այնքան մեծ է, որ կծիկը մոտակա տասը տարում քանդել չի հաջողվի։ Չեմ բացառում նաև Հոգլանդի և Բրայզայի պատմության կրկնությունը, սակայն այս անգամ ոչ միայն հայկական, այլև թուրքական լոբբինգի աշխատանքի շնորհիվ։ Նայած ով է լինելու դեսպանի նոր թեկնածուն և նայած ինչպիսի վերաբերմունք կունենա նրա նկատմամբ անձամբ Էրդողանը»։

Եղանակն՝ առաջիկա օրերին
16 Հունվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica