close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+30°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեյրան Օհանյանը վաճառել է իրեն պատկանող սրճարանը. «Իրատես»

Քաղաքական

12 Դեկտեմբերի 2017, 10:12
 Սեյրան Օհանյանը վաճառել է իրեն պատկանող սրճարանը. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է.«Ասում են, թե ճիշտ է, «ՕՐՕ» դաշինք այլևս գոյություն չունի, այնուհանդերձ, նրա բաղկացուցիչները հույսները չեն կտրել, որ ԵՄ համաձայնագրի ֆոնին ներքաղաքական զարգացումներ տեղի կունենան, ավելին` չեն բացառել պայթյունը ղարաբաղյան ճակատում: Ամռանը նրանք առանձին-առանձին մինի-հավաքագրումներ են արել, սակայն, փող չունենալու պատճառով, կասեցրել են «գործընթացը»:

Բանն այն է, որ «ՕՐՕ»-ի ֆինանսական հարցերը մշտապես լուծել է Սեյրան Օհանյանը. Վարդան Օսկանյանը ՏԻՄ ընտրություններից հետո (Գյումրու և Վանաձորի ընտրություններին լուրջ փող է բերել, սակայն այն նպատակին չի ծառայել, «կերվել» է) այլևս չի ցանկացել «թաթախվել», մի կոպեկ իսկ բերել, ողջ ծանրությունը մնացել է Օհանյանի ուսերին:

Այսօր Սեյրան Օհանյանը, որը, ասում են, փակել է Սամվել Բաբայանի պարտքերը, հոգացել Վիկտոր Դալլաքյանի կուսակցության ծախսերը, հայտնվել է ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ, այնքան բարդ, որ որոշել է վաճառել Սայաթ-Նովա փողոցում գտնվող իրեն պատկանող «Պիրամիդա» սրճարանը»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել
Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica