close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+20°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ ձեռքբերում է, որ պետությունը կարևորում է դասական ակադեմիական երաժշտությունը. Սերգեյ Սմբատյան

Մշակույթ

11 Դեկտեմբերի 2017, 12:07
 Մեծ ձեռքբերում է, որ պետությունը կարևորում է դասական ակադեմիական երաժշտությունը. Սերգեյ Սմբատյան

Այսօր կամփոփվի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Երկու ամիս շարունակ փառատոնը երաժշտասերներին մատուցեց 20 կամերային և սիմֆոնիկ համերգներ՝ հետաքրքիր ծրագրերով, անվանի մենակատարներով և բազմաթիվ պրեմիերաներով։

Փառատոնի փակման գալա համերգը այսօր ուղիղ եթերով կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին, որի մշտական հետևորդների թիվը հասնում է կես միլիոնի։ Ամբողջ աշխարհը կծանոթանա հայկական կոմպոզիտորական դպրոցին. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարևորեց փառատոնային համերգների ուղիղ հեռարձակումը։ Դիրիժորը նկատեց՝ արդեն չորրորդ տարին է, որ Երիտասարդական նվագախումբն ապահովում է իր համերգների առցանց հեռարձակումը, ինչը շատ պատասխանատու է. ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ արտացոլում է նվագախմբի կատարողական վարպետությունը։

Նա նշեց նաև, որ 21-րդ դարում մենք պետք է կարողանանք մրցունակ լինել աշխարհի հետ, իսկ օնլայն տիրույթում համերգների ներկայացումը հենց այդ խնդիրն է լուծում։

«Հայաստանն ունի հարստագույն մշակույթ, հարուստ պատմություն, ներկա, բայց այդ ամենն աշխարհին մատուցելու խնդիր ունենք։ Կարծում եմ, որ Խաչատրյանի փառատոնն իր փոքրիկ չափաբաժնով ներկայացնում է դա, և մենք ունենք արդեն միջազգային հաջողություն»,- ասաց Սմբատյանը։

Ըստ դիրիժորի՝ այն, որ Խաչատրյանի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, իր ընկերներին, նվագախմբին ու իրենց մեծ ընտանիքին վստահություն է տալիս։  Սմբատյանի խոսքով՝ մեծ ձեռքբերում է, որ պետությունն ամենաբարձր մակարդակով կարևորում է պրոֆեսիոնալ դասական ակադեմիական երաժշտությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica