close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չխոսել, չժպտալ պարի ընթացքում. այսօր Տանգոյի միջազգային օրն է

Մշակույթ

11 Դեկտեմբերի 2017, 10:14
 Չխոսել, չժպտալ պարի ընթացքում. այսօր Տանգոյի միջազգային օրն է

Արգենտինացի նշանավոր երգիչ և կինոդերասան Կարլոս Գարդելի՝ «Տանգոյի արքա»-ի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է Տանգոյի միջազգային օրը:

Տանգոյի ժամանակ ընդունված չէ խոսել կամ ժպտալ: Տանգոն իմպրովիզացիոն պար է, որի կատարման տեսանկյունից շատ կարևոր է զուգընկերոջ պարային գաղտնիքներին տիրապետելը: Տանգոն «ծնվել է» Բուենոս Այրեսում, երբ 19-20-րդ դդ. Արգենտինայում միախառնվեցին տարբեր ազգերի`   Աֆրիկայի, Արգենտինայի, Կուբայի, Իսպանիայի մշակույթներն ու ավանդույթները:

 Արգենտինայում ի սկզբանե տանգոն համարվել է աղքատ թաղամասի բնակիչների պար: Այդպիսի մի թաղամասի բնակիչ էր նաև Կարլոս Գարդելը, որն Արգենտինա էր գաղթել Փարիզից: Կարճ ժամանակում նա հայտնի դարձավ ամբողջ Արգենտինայում որպես «Տանգոյի արքա»:

 Հարկ է նշել, որ ժամանակին տանգո պարելն արգելված էր Գերմանիայում և Ռուսաստանում, որը, ինչ խոսք, չխանգարեց այս պարի լայն տարածմանը: Ի դեպ, «տանգո» բառն ավելի վաղ է առաջացել, քան բուն պարը: «Տանգո» բառն օգտագործվում էր Կանարյան կղզիներում այն ժամանակ, երբ ցանկանում էին սևամորթներին հրավիրել թմբուկներով նվագելու:

 Ներկայումս տանգոյի մի քանի տեսակ կա`   «միլանգերո», «սալանո», «լիսո», «ֆանտազիա» և այլն: Տանգոյի այս բոլոր տեսակներն ունեն մեկ ընդհանրություն`   դրանք բոլորն էլ լի են զգացմունքայնությամբ և հուզականությամբ:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica