close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆինանսների նախարարությունը խիստ կարեւորում է կոռուպցիայի դեմ պայքարը. Վարդան Արամյան

Տնտեսական

10 Դեկտեմբերի 2017, 15:28
 Ֆինանսների նախարարությունը խիստ կարեւորում է կոռուպցիայի դեմ պայքարը. Վարդան Արամյան

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանն ու մրցանակաբաշխությանը։ Հակակոռուպցիոն պայքարի ոլորտում արդյունավետ համագործակցության համար ՀՀ ֆինանսների նախարարությունը ստացել է  շնորհակալագիր։

Նախարար Արամյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և նշել, որ այն անչափ պարտավորեցնող է և  կնպաստի քաղհասարակության կառույցների հետ ավելի սերտ համագործակցությանն այս ոլորտում։

«Այս մրցանակը ՀՀ ֆինանսների նախարարության  թիմային աշխատանքի արդյունքն է։  Մենք համոզված ենք, որ այն մեխանիզմները, որոնք մենք մշակել ու ներդրել ենք կոռուպցիայի  կանխարգելման համար, արդյունավետ են և պատրաստ ենք դրանք կատարելագործել», - ասել է Վարդան Արամյանը։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ իր ղեկավարած գերատեսչությունը խիստ կարեւորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը եւ թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica