close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սև գիրք, ծանր բզեզ». նվեր ընթերցողներին՝ Լևոն Խեչոյանի ծննդյան օրը

Մշակույթ

8 Դեկտեմբերի 2017, 17:38
 «Սև գիրք, ծանր բզեզ». նվեր ընթերցողներին՝ Լևոն Խեչոյանի ծննդյան օրը

Այսօր տաղանդավոր արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է: Երեք տարի է՝ առանց նրա է նշվում այդ օրը, սակայն այս տարի օրը հատկանշական էր Խեչոյանի ընթերցողների համար: Այսօր «Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գրքի շնորհանդեսը: Գիրքն, ի դեպ, 200 օրինակով է լույս տեսել:

«Երբ վրացական հատուկ նշանակության երկու վաշտերը թաքուն, ծածկած թափքավոր մեքենաներով, լուսարձակներն անջատած` հանկարծակի մտան գյուղ, և նրանց կարճակոթ ավտոմատներից վախեցած ժողովուրդը տներից հրապարակ էր գալիս, իսկ նրանք միաժամանակ և զորակոչիկներին էին հավաքում, և հիշողության հետ կապված` առասպելների, հեթանոս երգերի բոլոր թղթերը: Այդ ժամանակ էր, որ հայրս խոսք ասաց սարսափից ջղագրգիռ հավաքվածների առաջ, նրանց զինված պայքար քարոզեց, թե. «Հավատում եմ` ձեր մեջ կան նրանք, ովքեր կանցնեն բոլոր մեղքերի միջով և անմեղ կմնան, նրանք` ում ձեռքին հանկարծ կհայտնվի մի մահակ, մի սուր, մի քար, մի բան` արյուն հանող…». Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը պատերազմի ու արվեստագետի մասին է, որն իր կյանքի լավագույն տարիներին թափառում է մահվան ու երջանկության եզրին՝ հավատալով մարդուն, հավատալով, որ մարդը կհաղթի:

Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի խոսքով՝ Խեչոյանն այն գրողն է, ում առաջին իսկ գործերից նկատելի է, որ բացառիկ տաղանդավոր գրողի հետ գործ ունենք: Ըստ գրականագետի՝ մեր արձակը չուներ նման լեզու՝ ուժեղ, առնական, մաքուր:

«Նա հատուկ բառեր չէր կիրառում իր գործերում, այլ պարզ, մեր իմացած բառերն էր կիրառում: Այդ ինչ ձիրք կար մարդու մեջ, այդ ինչ ի վերուստ տրված տաղանդ, որ այդ պարզ բառերը համադրելով՝ մեր գրականության մեծագույն երևույթներից մեկն էր ծնունդ առնում: Շատ քչերին էր տրված այդպես տեսնելու ձիրքն ու տաղանդը: Նրա յուրաքանչյուր գիրքը մի տիեզերք էր: Խեչոյանի ներկայությունը մեր գրականությունը դարձնում է բացառիկ»,-ասաց Տեր-Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Խեչոյանի գործերում խորը մարդասիրություն կար, հողի հետ մարդու կապը կա, քանի որ Խեչոյանն ինքը հողի հետ ոչ միայն ոտքերով էր կապված, այլ ամբողջ էությամբ: «Նրա գրականությանը մեծ կյանք է վիճակված. նա գրականությունն ապրում էր երեկ, ապրում է այսօր և կապրի վաղը: Բացառիկ բախտ է, երբ ժողովուրդը տաղանդավոր գրող ունի»,-ասաց գրականագետը:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով էլ Խեչոյանի բոլոր ստեղծագործություններում զգացվում է հայ մարդու՝ պատմությունն իր  ուսերին առած ճնշվածությունը, այդ իրավիճակից դուրս գալու պրկումն ու հաղթելու ձիրքը:  «Իմ՝ Խեչոյանի հետ ծանոթությունը համոզեց, որ ինչպիսին մարդն է, այնպիսին էլ նրա գիրն է: Նրա գործերում պատմության լարում կա. հաճախ ներկայի մեջ մենք դիտարկում ենք կենցաղային ինչ-որ բաներ, սակայն այդ կենցաղային, պարզ թվացող դեպքերի մեջ Խեչոյանը պատմության լարում էր գտնում: Նա բացառիկ մարդ էր, բացառիկ գրող»,-ասաց Միլիտոնյանը:

«Երբեք ինքս իմ առաջ, արևածագի դեմ կանգնած, քուրմ չեմ ձևացել, վախեցել եմ Մեծ գրականությունից... Հիմա էլ ես գիտակցում եմ, որ պետական այս պարգևը ոչ թե ինձ է տրվում, այլ տարիների իմ տառապագին աշխատանքին, հավատալով, որ հայերենի գրականությանը ծառայելն ավելի շահավետ է, քան նրա զորությամբ արծաթ դիզելը, իսկ արդյունքը ոսկու մաքրությունից էլ ազնիվ է... նաև զգոն գիտակցել եմ, որ դիզած այդ երեսուն արծաթով է գիշերները մեծ առևտուրը կատարվում՝ համբույրով մատնվածին խաչի փայտին գամելու շուրջ, իսկ արդարությամբ հայտնի, ազնվագույն ոսկին էլ քուրայի բոցերի վրա է հալվում...

 Եվ խելագարության եզրին ապրած իմ կյանքը, անքուն գիշերների տքնանքը չի եղել դափնեպսակին հասնելու ձգտում, որովհետև ճշմարիտ է՝ քիչ հեղինակություն ունենալ արժանիորեն, քան թե մեծ փառք՝ առանց իրավունքի:Երբ զգույշ լինել էր պետք ամեն ինչից ու ամեն մի դարանից, առավել ևս զգուշացել եմ սրտից: Սրտի խաղաղ լռության մեջ է, որ ապրում է կյանքի ծագումը և գութը»,-ասել է Խեչոյանը՝ ՀՀ պետական գրական մրցանակ ստանալու առիթով: 

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica