close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2018
-2°
+2°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2018
USD1483.01
GBP1664.86
EUR1590.82
RUB18.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է արել խուսափել ղարաբաղյան կոնֆլիկտում հումանիտար քայլերի քաղաքականացումից

Քաղաքական

7 Դեկտեմբերի 2017, 21:45
 ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է արել խուսափել ղարաբաղյան կոնֆլիկտում հումանիտար քայլերի քաղաքականացումից

ԵԱՀԿ ՄԽ պատվիրակության ղեկավարներ Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և Ֆրանսիայում մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լաքանը կոչ են արել խուսափել Ղարաբաղյան կոնֆլիկտում հումանիտար գործընթացի քաղաքականացման փորձերից:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատվիրակության ղեկավարները ողջունել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը` Ժնևում հոկտեմբերի 16-ի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում, որին հաջորդեց Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպումը Վիեննայում` դեկտեմբերի 6-ին:

 «Մենք ողջունում ենք, որ կողմերը դիտարկում ենք համանախագահների այն առաջարկությունը, որն ուղղված է հայերի և ադրբեջանցիների միջև բանակցությունների վերականգմանը: Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել այդ հումանիտար քայլերի ավելորդ քաղաքականացումից»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ընդգծվում է երեք երկրների պատվիրակությունների պատրաստակամությունը` շարունակել աշխատանքները` կոնֆլիկտի կողմերի միջև կայուն և խաղաղ կարգավորմանը հասնելու  համար:

Եղանակն՝ առաջիկա օրերին
16 Հունվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica