close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարություն կներկայացվեն 2018-ին նախատեսվող և նոր մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները

Տնտեսական

7 Դեկտեմբերի 2017, 21:33
 Կառավարություն կներկայացվեն 2018-ին նախատեսվող և նոր մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները

Վարչապետի մյուս հանձնարարականը հանրապետական գործադիր մարմինների 2018 թվականի գործունեության վերաբերյալ էր: «Կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական միջոցառումները և գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թվականին։ Միաժամանակ 2017 թվականի ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ևս ակնկալվում է 2018 թվականին», - նշել է կառավարության ղեկավարը։

Կարեն Կարապետյանը հանձնարարել է 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018 թվականի, ըստ ոլորտի՝ գործունեության միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները՝ նշելով կատարման հստակ ժամկետներ, ինչպես նաև ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերը։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեններին ամփոփել 2018 թվականին նախատեսվող և նոր մշակված ներդրումների և ներդրումային ծրագրերի նյութերը՝ արձանագրելով դրանց իրատեսական ծավալները, կատարման ժամկետները, ակնկալվող նոր աշխատատեղերի թվերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica