close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չունենա. Կարեն Կարապետյան

Տնտեսական

7 Դեկտեմբերի 2017, 19:31
 Ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չունենա. Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ տոնական օրերին Սննդի անվտանգության պետական ծառայության, մաքսային մարմինների և բանկերի գործունեության հատուկ ռեժիմի հարցին:

Դեռևս կառավարության նախորդ նիստում  ընթացքում հանձնարարական էր տրվել ՊԵԿ նախագահին և առաջարկվել էր ԿԲ նախագահին բոլոր մաքսատներում և առևտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանք ների կազմակերպման հերթապահություն։

Վարչապետն ընդգծեց, որ հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտա հանման ծավալների ու հաճախա կա նության կտրուկ ընդլայնումը՝ դրանից բխող մաքսային սահ մանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները, առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել արտաժամյա աշխատանքային գրաֆիկ, միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն:

Կարեն Կարապետյանը հավելեց, որ պետք է ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չունենա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica