close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզպետները պետք է ներկայացնեն մարզերի 2018թ գործունեության ծրագիրը

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2017, 18:51
 Մարզպետները պետք է ներկայացնեն մարզերի 2018թ գործունեության ծրագիրը

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մարզպետարանների 2018թ գործունեության ծրագրի վերաբերյալ: Վարչապետի խոսքով` ներկայումս մարզպետների: Վարչապետի խոսքով` վեր են հանվել այն հիմնական ուղղություններն ու սկզբունքները, որոնք պետք է տեղ գտնեն այդ ծրագրի մեջ: Վարչապետը հանձնարարեց ՀՀ մարզպետներին 20 օրյա ժամկետում մշակել և տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի գործունեության ծրագիրը, որում պետք է ներառվեն մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը 2017-ի նկատմամբ, սպանդային կառույցների թիվը, գյուղատնտեսական տարբեր ծրագրերի շահառուների թվերի ներկայացումը:

Վարչապետը հանձնարարեց ներկայացնել նաև  սահմանային  տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացման վերաբերյալ ծրագրերն ու կրթական հաստատությունների կառավարման արդյուննավետության և որակի բարձրացման վերաբերյալ ծրագրեր: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվեց ներկայացնել 2018 թվականի գործունեության ծրագիրը:
«Հանձնարարում եմ ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել 2018-ի՝ ըստ ոլորտի գործունեության միջոցառումների ծրագրերը, գերակա խնդիրները և ակնկալվող արդյունքները, նշելով կատարման ժամկետներն ու ակնկալվող ներդրումների ծրագրերը»,-ասաց վարչապետը:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica