close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+8°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.13
GBP1630.63
EUR1556.80
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը ՄԻԵԴ-ի որոշումը կատարելու համար. Ալիևի օգնական

Տարածաշրջան

7 Դեկտեմբերի 2017, 15:44
 Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը ՄԻԵԴ-ի որոշումը կատարելու համար. Ալիևի օգնական

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանի նկատմամբ առաջին անգամ փորձում է գործարկել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46.4 դրույթը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը. հայտնում է АПА-ն:

Խոսելով REAL-ի ղեկավար Իլգար Մամեդովի ազատման մասին` նա նշել է, որ Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը ՄԻԵԴ-ի որոշումը կատարելու համար. երկրում շարունակվում են  բարեփոխումները արդարադատության ոլորտում:

«Դրա հետ կապված` 2017-ի դեկտեմբերի 1-ից Իլգար Մամեդովը դատարան դիմելու հիման վրա պայմանական ազատվելու իրավունք է ստանում  իր պատժի ժամկետի 2/3-ը կրելուց հետո: Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը կարող է  գնալ նաև կառուցողական բանակցությունների` այդ հարցի լուծման այլ ուղիներ գտնելու համար»,- ասել է ԱԼիևի օգնականը:

Իլգար Մամեդովը ձերբակալվել էր 2013-ին Իսմայիլիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առնչությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica