close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+13°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չենք կարծում, որ Լոզանի պայմանագիրը վերանայման ենթակա է. Հունաստանի նախագահի կտրուկ պատասխանը՝ Էրդողանին

Աշխարհ

7 Դեկտեմբերի 2017, 15:43
 Չենք կարծում, որ Լոզանի պայմանագիրը վերանայման ենթակա է. Հունաստանի նախագահի կտրուկ պատասխանը՝ Էրդողանին

Տեղեկացրեցինք, որ 65 տարի անց կայացել է Թուրքիայի նախագահի այցը Հունաստան:

Հունաստանում գտնվող Էրդողանը հանդիպել է հույն գործընկեր Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Հանդիպման՝ մամուլի համար բաց հատվածում հույն նախագահը Լոզանի պայմանագրի մասին հայտարարություններով է հանդես եկել:

Հիշեցնենք, որ Հունաստան մեկնելուց առաջ Էրդողանը կոչ էր արել վերանայել Լոզանի պայմանագիրը:

«Այս համաձայնագիրը սահմանում է մեր երկկողմ հարաբերություններն ու մեր սահմանները: Համաձայնագիրը, որը երկկողմ հարաբերությունների առումով բացթողում չունի, չի ներառում որևէ վիճելի տարածք: Չենք կարծում, որ պայմանագիրը քննարկելու կամ վերանայելու ենթակա է: Այս համաձայնագիրը սահմանել են երկու երկրներում ապրող փոքրամասնությունները: Հունաստանը պաշտպանում է այս պայմանագրից բխող բոլոր իրավունքները»,- հայտարարել է Պավլոպուլոսը:

Նա անդրադարձել է նաև Կիպրոսի հարցին: «Չեմ կարող չանդրադառնալ մեր համատեղ՝ Կիպրոսի խնդրին: Հունաստանն այս հարցով լուծում է որոնում, և հուսով ենք՝ ամենակարճ ժամանակում արդար լուծում կլինի: Կիպրոսի հարցին անդրադառնալիս կարևոր է հիշել, որ Եվրամիության յուրաքանչյուր անդամ չի կարող միջամտել Եվրամիության մեկ այլ անդամի ինքնիշխանության իրավունքին»,- ասել է Հունաստանի նախագահը:

Պավլոպուլոսը նշել է, որ Թուրքիայի հետ հնարավոր է շատ հարցերում տարակարծիք լինեն, սակայն, հարցերին արդարացիորեն մոտենալով, կարող են լուծումներ գտնել:

«Մաղթում ենք, որ այս այցը ոսկե տառերով գրվի մեր պատմության էջերում»,- այնուամենայնիվ, ասել է Հունաստանի նախագահը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica