close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ունենայինք այսօրվա պատրաստվածությունը, 1988-ի երկրաշարժից տուժածների մոտ 90 տոկոսին կփրկեինք

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2017, 15:10
 Եթե ունենայինք այսօրվա պատրաստվածությունը, 1988-ի երկրաշարժից տուժածների մոտ 90 տոկոսին կփրկեինք

Այսօր  «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության» ՊՈԱԿ-ի շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը լրագրողների հետ զրուցեցին Հայաստանի շենքերի սեյսմակայունության և սեյսմիկ պատրաստվածության մասին:

Ըստ Գուրգեն Նամալյանի՝ ասօր կառուցվող շինություններն ավելի սեյսմակայուն են. նոր  շենքերը հիմնականում կառուցվում են միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով, իսկ դա ավելի մեծ առավելություն ունի հավաքովի երկաթբետոնի նկատմամբ:

Հարցին, թե այսօր բնակֆոնդի քանի տոկոսն է սեյսմակայուն, Գուրգեն Նամալյանը պատասխանեց, որ թեև հստակ հաշվարկներ չկան,  բայց կարող է ասել, որ այսօր  բնակֆոնդի մոտ 60-70 տոկոսը սեյսմակայուն է: «Այն շենքերը, որոնք կառուցվել են մինչև 1988 թ. Սպիտակի ավերիչ  երկրաշարժը, սեյսմակայուն չեն՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: Նախ` դրանք կառուցվել են 7-8 բալ  սեյսմակայունության հաշվարկով, իսկ ներկայումս այդ տարածքները հիմնականումավելի բարձր սեյսմիկ վտանգի գոտում են»:

Խոսելով փրկարարական ստորաբաժանումների պատրաստության հետ կապված խնդիրների մասին՝ Հովհաննես Եմիշյանը նշեց, որ, կիրառելով միջազգային փորձը, իրենք հասել են բավարար արդյունքների: «Այսօր մեր նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կամավորականության զարգացման գործին: Ցանկացած խոշոր աղետի դեպքում միայն փրկարարները չեն կարողանա իրականացնել աշխատանքներն ամբողջ ծավալով, և այս դեպքում շատ կարևոր է կամավորների օգնությունը»,- ասաց նա:

Հարցին, թե այսօրվա պատրաստվածությունն  ունենալու դեպքում Սպիտակի երկրաշարժից տուժածների քանի տոկոսը կփրկվեր, Եմիշյանը պատասխանեց, որ եթե ունենայինք այսօրվա պատրաստվածությունը, կկարողանային փրկել տուժածների  մոտ 90 տոկոսին: «Իրազեկման խնդիրն ամենակարևոր անելիքներից մեկն է: Այսօր կարող ենք ասել, որ մեր հասարակությունն իրազեկված է»,- նշեց նա:

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica