close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թերահավատորեն եմ վերաբերվում ցանկացած հարցման. Ռուստամյանը` վարչապետի վարկանիշի անկման մասին

Քաղաքական

7 Դեկտեմբերի 2017, 15:19
 Թերահավատորեն եմ վերաբերվում ցանկացած հարցման. Ռուստամյանը` վարչապետի վարկանիշի անկման մասին

Այսօր Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, անցկացրած հարցումների արդյունքներն ամփոփելով, նշել է, որ հիմա ՀՀ նախագահի աշխատանքն ավելի բարձր է գնահատվում, քան վարչապետինը: Նախագահի վարկանիշը բարձրացել է, իսկ վարչապետինը` ընկել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս հարցմանը, նշեց, որ միշտ թերահավատորեն է վերաբերվում ցանկացած հարցման:

Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է` հարցումը պատվիրված է նախագահի կողմից: Նա պատասխանեց` ոչ:

Դիտարկմանը` գուցե քաղաքական առումով հող է նախապատրաստվում, պատգամավորն արձագանքեց. «Ես որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում այստեղ, ի՞նչ հող պետք է նախապատրաստեն, այն էլ` հարցումներով: Ինչո՞ւ, հարցումներո՞վ են հող նախապատրաստում: Հող նախապատրաստում են գործողություններով, գործընթացներով, որոնք իրենց հունով ընթանում են»:

«Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեությունն արդյո՞ք նրա վարկանիշի վրա կարող էր ազդել» հարցին էլ Ռուստամյանը պատասխանեց, որ չի ընդունում այդ դիտարկումը և կարծում է` ընդհակառակը, շատ ավելի լուրջ և մոնոտոն աճող ցուցանիշներ է ցույց տվել կառավարությունը:

«Այդ ցուցանիշները, բնականաբար, պետք է իրենց ազդեցությունն ունենան հետագա բոլոր անելիքների վրա, բայց հանրային ընկալմամբ` կարող է չերևան, որովհետև տեմպերը դեռևս գոհացուցիչ չեն: Բայց փոփոխությունների ուղղությունը, բազմիցս ասել ենք, որ ճիշտ է ընտրված: Որպեսզի հանրային ընկալումն էլ դրան նպաստի, պետք է տեմպերն ավելացնել»,- ասաց պատգամավորը, ապա համաձայնեց, որ վարչապետի հետ կապված սպասելիքները սկզբնական շրջանում ավելի մեծ էին:

Հարցին` արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար ՀՀԿ-ում կա՞ այնպիսի մարդ, որ կկարողանա փոխարինել Սերժ Սարգսյանին, Ռուստամյանը պատասխանեց, որ անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը պետք է ավելի նոր որակով ու մակարդակով իրականացվի:

«Խորհրդարանական համակարգը ենթադրում է թիմային աշխատանք: Ես կարծում եմ` դրան համապատասխան պետք է վերադասավորվի արտաքին քաղաքականությունը, և համարում եմ, որ նոր ձևավորվող արտաքին քաղաքականության ուղղությունները և այն թիմը, որը պետք է աշխատի, պետք է ավելացնի այն ձեռքբերումները, որոնք դաշտում գոյություն ունեն, և պիտի նոր շնչառություն հաղորդի դրանց»,- նշեց պատգամավորը:

Հարցին էլ ` վարչապետ Կարապետյանը կկարողանա՞ հենց այդ ոլորտում փոխարինել նախագահին, պատասխանեց. «Ես կրկնում եմ` անփոխարինելի անձեր չկան: Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, այդպիսի բա՞ն ենք տեսել: Բոլորն էլ կարող են բոլորին փոխարինել, եթե սիրում են իրենց հայրենիքը և ունեն համապատասխան գիտելիքներ, այդ դաշտում անփոխարինելի մարդիկ չկան»:

Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում
Նկարիչները` հայոց բանակին
15 Դեկտեմբերի 2017, 22:23 Նկարիչները` հայոց բանակին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica