close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիմոն Վրացյան. մի լուսանկարի պատմություն

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2017, 14:05
 Սիմոն Վրացյան. մի լուսանկարի պատմություն

Աղբյուրը՝ Horizonweekly

ՀՅԴ 1959-ի Ընդհանուր ժողովին, որ տեղի ունեցաւ Գահիրէի մէջ, ի շարս այլ մեծերու, ներկայ էր նաեւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ (1920) Սիմոն Վրացեանը, որ կնքահայրը եղաւ նորագիրներուն՝ ՀՅԴ Օրուան առթիւ կազմակերպուած հրապարակային հանդիսութեան։ Լուսանկարին ներքեւ արձանագրուած է Հոկտեմբեր 30, 1959 թուականը։

28 Մայիս 1918ին հիմնուած Հայաստանի Հանրապետութեան չորրորդ եւ վերջին վարչապետն էր Սիմոն Վրացեան՝ Հայաստանի անկախութիւնը կերտած սերունդին արժանաւոր ներկայացուցիչներէն մէկը։

Երկար ապրեցաւ եւ մինչեւ 87 տարեկան հասակը պատնէշի վրայ մնաց Վրացեան՝ գործելով եւ պատասխանատու առաքելութիւններ ստանձնելով ամէնուր եւ այն բոլոր մարզերուն մէջ, ուր հայ ժողովուրդը պէտք ունեցաւ իրեն եւ Դաշնակցութիւնը պարտականութեան գլուխ կոչեց զինք։

՚1952ին, Լեւոն Շանթի մահէն ետք, Վրացեան նշանակուեցաւ Ճեմարանի տնօրէն եւ մեծ ներդրում ունեցաւ Համազգայինի կրթական այդ մեծ հաստատութեան տնտեսական հիմերու ամրապնդումին մէջ։ Նաեւ հրատարակութեան պատրաստեց եւ լոյս ընծայեց իր յուշերը՝ «Կեանքի Ուղիներով» վեց-հատորեակը, որ համադրումը եղաւ ազգային¬քաղաքական եւ հոգեմտաւոր իր ժառանգութեան ու պատգամին։

Եւ մինչեւ վերջին շունչ, մինչեւ 21 Մայիս 1969ի իր մահը, Սիմոն Վրացեան թէ՛ մեր մամուլի էջերէն, թէ՛ հրապարակային հանդիսութեանց բեմերէն անլռելի վկան ու պատգամախօսը դարձաւ այն պատմակշիռ երթին, որ հայ ժողովուրդը կտրեց քսաներորդ դարու առաջին քառորդին։

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica