close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2017
-1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, Կարեն Կարապետյանինը՝ անկում ապրել. հարցում

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2017, 13:50
 Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, Կարեն Կարապետյանինը՝ անկում ապրել. հարցում

«Հարցվածների 26.7 տոկոսը դրական է գնահատում ՀՀ նախագահի աշխատանքը, 26.2 տոկոսը՝ ՀՀ վարչապետինը»,-Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով իրենց կատարած հետազոտության արդյունքները՝ նշեց Gallup International Association-ի՝Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա տեղեկացրեց, որ հարցումն իրականացվել է նոյեմբերի 11-22-ը ամբողջ ՀՀ-ում՝ ներկայացուցչական ընտրանքով: Մասնակցել է 1108 հոգի: Պարոն Նավասարդյանի փոխանցմամբ՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված հասարակական տրամադրությունները մեկ տարվա կտրվածքով գրեթե նույնն են մնացել: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի փոփոխությանը՝ պարոն Նավասարդյանը մանրամասնեց. «Համեմատած վարչապետի գործելաոճի գնահատման այն բարձր ցուցանիշի հետ, որ գրանցվել էր մեկ տարի առաջ՝ 85.1 տոկոս, հիմա դրական գնահատականը դարձել է 57 տոկոս: Այսինքն՝ 28 տոկոսի անկում կա: Բայց, միևնույն է, փաստենք, որ անգամ այս պարագայում վարչապետի վարկանիշը մյուս պաշտոնյաներից դեռ բարձր է»: 

Արամ Նավասարդյանը հավելեց, որ դեռ չեն անդրադարձել այլ քաղաքական գործիչների, բայց քանի որ ունեն հետազոտության բավականին մեծ փորձ, այս պարագայում կարող են նշել, որ վարչապետի վարկանիշը դեռ մնում է բարձր. «Այստեղ պետք է խոսենք այն մասին, որ 85 տոկոսից վարկանիշն իջել է 57-ի: Բացասական դինամիկան ինքը՝ որպես քաղաքական գործիչ, պետք է հաշվի առնի»: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է նման մեծ անկման պատճառը, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Սկզբից ոգևորություն մտավ քաղաքացիների մեջ, իսկ հիմա քաղաքացիները դեռ արդյունքները չեն զգում: Մարդիկ կարող են կես տարի սպասել, որ արդյունքներ կլինեն, բայց երբ մեկ տարին անցնում է, և իրենց ընտանիքի սոցիալ- տնտեսական իրավիճակի վրա դրական փոփոխություն չեն զգում, էյֆորիան անցնում է և միայն դրական իլյուզիաներով չեն կարող ապրել, ուստի գնահատում են՝ ըստ արդյունքների»: Անդրադառնալով վարչապետի և նախագահի գործունեության վերաբերյալ հարցվածների գնահատականին՝ պարոն Նավասարդյանը հիշեցրեց, որ վերջին 5-6 տարվա կտրվածքով դրական գնահատականների հերթականությունը հետևյալն էր. «Հարցվածների կողմից ամենաբարձր գնահատական էր ստանում նախագահը, հետո վարչապետը, հետո ԱԺ-ն՝ գործունեության հետ կապված: Վերջին երկու փուլում, որ հարցումներ էինք իրականացնում՝ անցյալ նոյեմբերին և այս տարի հուլիսին, փոքրիկ խզում էր տեղի ունեցել: Հատկապես այս խզումը մեծ էր անցյալ տարի նոյեմբերին: Կառավարության գնահատականն ավելի էր բարձրացել, քան նախագահինը: Հուլիսին ցուցանիշները գրեթե հավասարվել էին: Սակայն մեր վերջին հարցման ցուցանիշներով՝ իրավիճակը հանգել է ստանդարտի: Հիմա ՀՀ նախագահի աշխատանքն ավելի բարձր են գնահատում, քան վարչապետինը»: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica