close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հանրագրերի մասին» օրենքով չի վերացվում քաղաքացիների ընդունելությունը. Արթուր Հովհաննիսյան

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2017, 13:46
 «Հանրագրերի մասին» օրենքով չի վերացվում քաղաքացիների ընդունելությունը. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ-ում «Հանրագրերի մասին» օրենքի նախագծի և հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը, դիմելով արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին, նշեց, որ, փաստորեն, նախագիծը փոխարինելու է գալիս «Քաղաքացիների դիմումների, ընդունելության և բողոքների մասին» օրենքին և գործելու է հիմնականում առաջարկությունների մասով, որոնք էլ բացառապես վերաբերելու են շահերի իրացմանը, պաշտոնյաների գործունեությանը նպաստելուն, նրանց թերություները մատնանշելուն և այլն:

«Եթե գործելու է միայն առաջարկությունների մասով, և դուրս է գալիս քաղաքացիներին ընդունելու պրակտիկան, մնացած մասով քաղաքացին որտե՞ղ պետք է դիմի: Գիտենք, որ քաղաքացիները տարաբնույթ հարցեր են բարձրացնում՝ սկսած սոցիալական խնդիրներից և միջորդությունների խնդրանքով: Այդ դեպքում քաղաքացին ո՞ւմ դուռը պետք է թակի»,- հարցրեց Սարդարյանը:

Արթուր Հովհաննիսյանը հաստատեց, որ «Քաղաքացիների դիմումների, ընդունելության և բողոքների մասին» օրենքը ուժը կորցրած է ճանաչվում, բայց ամեն ինչ կանոնակարգված է վարչարարության տեսքով: Ըստ նրա`հանրային նշանակության ցանկացած հարց արդեն համարում են հանրագիր:

«Բայց այս փոփոխություներով չենք վերացնում ընդունելությունները: Ընդունելությունները չեն կազմակերպվում միայն առաջարկություն ներկայացնելու կամ հանրագրեր ներկայացնելու համար: Եթե անձը գալիս է պետական մարմին, չգիտի իր ուզածը անձնական է, հանրագիր է, դատական է, կամ վարչական գործ է, նա ընդամենը իր պրոլբլեմը ներկայացնում է, իսկ պետական մարմին էլ ուղղորդում է այս կամ այն ճանապարհն ընտրելիս»,- եզրափակեց փոխնախարարը:

Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում
Նկարիչները` հայոց բանակին
15 Դեկտեմբերի 2017, 22:23 Նկարիչները` հայոց բանակին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica