close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2018 թվականի պետբյուջեի նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին

Տնտեսական

7 Դեկտեմբերի 2017, 12:18
 2018 թվականի պետբյուջեի նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին

Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ին կայացած նիստում ավարտվել է ««Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը, և այն քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին: Այս մասին տեղեկացնում  է Ֆինանսների նախարարությունը:

Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ. որից` հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ: ՀՀ կա­ռա­վա­րու­թ­յունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախ­սային հետևյալ գերա­կա­յու­թ­յուն­ները.

ü  սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առող­ջա­պա­հու­թ­յուն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագա­վա­ռում պե­տա­կան մար­մին­ների գործունեության արդյունավետության, նպատա­կաուղղվա­ծության և հաս­ցեա­կա­նության մա­կար­դա­կի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառա­յությունները բնակչության համար ավե­լի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփո­խումների ֆինանսական ապա­հովում,

ü  հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունու­թյու­նը և արցախյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպա­նելու նպա­տակով պաշտ­պանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործու­նեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,

ü  տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ջրային տնտե­­­սու­թյուն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակա­ռուց­վածքների վերա­կանգնման և զար­գաց­ման ծրագրերի իրականացում:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԱԺ-ում ներկայացնելով նախագծի վերաբերյալ զեկույցը, տեղեկացրել է, որ 2018թ. բյուջեի հիմքում դրվել են 6 հենասյուներ: Առաջին հենասյունը մակրոնտնտեսական կայունությունն է, որի հիմքում դրված է պետական պարտքի կայունությունը: Երկրորդն, ըստ նախարարի, անվտանգությունն է: «Չեք գտնի աշխարհում մի երկիր, որտեղ կան անվտանգության հետ կապված ռիսկեր, և այնտեղ տեսնեք, որ մասնավորը ներդրում է կատարում, ստեղծում է աշխատատեղեր: Հետևաբար կարևոր հենասյունը անվտանգությանն ուղղված ծախսերի ավելացումն է, ինչ որ կառավարությունն իրականացրել է»,- նշել է նա: Երրորդ հենասյունը ենթակառուցվածքներում ներդրումներն են, չորորդը՝ եկամուտների բալանսավորված հավաքագրումն է: Արամյանի խոսքով՝ եթե ցանկանում ենք 2 տարվա ընթացքում կուտակային հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով բարելավել, մենք պետք է դա անենք խիստ հաշվեկշռված սկզբունքով: 5-րդ հենասյունը սոցիալական խնդիրների լուծումն է տնտեսական ակտիվության միջոցով, և 6-րդն, ըստ Արամյանի, ծախսերի ավելի նպատակային իրագործումն է:

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica