close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունն այցելել է երկրի վարչապետին

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2017, 11:58
 ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի պատվիրակությունն այցելել է երկրի վարչապետին

Աղբյուրը՝ Aztagdaily

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութիւն մը, որուն մաս կազմեցին Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան եւ Կեդրոնական կոմիտէի անդամ Րաֆֆի Աշգարեան, երէկ այցելեց վարչապետ Սաատ Հարիրիի:

Հանդիպումէն ետք երեսփոխան Յ. Բագրատունի յայտնեց, որ հանդիպումին ընթացքին Կեդրոնական կոմիտէն ողջունած է վարչապետ Հարիրիի` իր հրաժարականը յետս կոչելու կեցուածքը, որ կարելի է նկատել ընդառաջում բոլոր լիբանանցիներուն փափաքին, սկսեալ հանրապետութեան նախագահ զօր. Միշել Աունէն, շարունակելով խորհրդարանի նախագահ Նեպիհ Պըրրիի եւ լիբանանեան քաղաքական բոլոր ուժերուն:

«Անշուշտ լարուած փուլ մը դիմագրաւած ենք, սակայն այսօր կրնանք հաստատել, որ հրաժարականի թղթածրարը փակուած է եւ Լիբանանի մէջ նոր սկիզբ մը արձանագրուած: Կը մաղթենք, որ լիբանանեան քաղաքական բոլոր կողմերը տիրող այս նուրբ իրավիճակը ըմբռնեն: Իսկ ինչ կը վերաբերի մեզի. մենք այս առումով դրական ենք», հաստատեց Յ. Բագրատունի:

Վարչապետին հետ քննարկուած հարցերուն անդրադառնալով` երեսփոխան Բագրատունի նշեց, որ երեսփոխանական ընտրութիւնները դարձած են Հարիրիի հետ կատարուած քննարկումներուն առանցքը: «Ընդգծեցինք երեսփոխանական ընտրութիւնները կատարելու անհրաժեշտութիւնը, եւ երկրին ընթացքը արդէն իսկ կ՛ուղղուի դէպի այդ ընտրութիւնները: Քննարկեցինք նաեւ Պէյրութի, Զահլէի եւ Մեթնի մէջ ընտրական դաշինքներու կարելիութիւնը` նկատի ունենալով բոլորին հետ գործակցելու մեր պատրաստակամութիւնը: Այս իմաստով, վարչապետին մօտ շօշափեցինք յատուկ հետաքրքրութիւն մը` ՀՅԴ-ի նկատմամբ», եզրափակեց Յ. Բագրատունի:

Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում
Նկարիչները` հայոց բանակին
15 Դեկտեմբերի 2017, 22:23 Նկարիչները` հայոց բանակին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica