close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2018
+7°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2018
USD1480.13
GBP1670.45
EUR1587.25
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտանեկան բռնության օրենքը չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ. Արփինե Հովհաննիսյան

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2017, 10:30
 Ընտանեկան բռնության օրենքը չի հավակնում մտնել մարդկանց ընտանիքներ. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ-ում ավարտվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումները: Օրինագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը:

Հարցով հարակից զեկուցող`  ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ վերահաստատում է երեկ հնչեցրած իր դիրքորոշումը և համոզված է, որ այդ դիրքորոշումը դահլիճում գտնվող մեծամասնության կողմից հավանության է արժանանում, ապա կոչ արեց չվերագրել այս օրենքին այնպիսի դեր, ինչպիսին այն չունի և չի կարող ունենալ:

«Մի' վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր, այս օրենքը չի հավակնում, նպատակադրում չի էլ եղել մտնելու մարդկանց ընտանիքներ, չի կարող որևէ օրենք մտնել մարդկանց ընտանիքներ: Մի' վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր է տանում, չկա այստեղ մեր և ձեր տեսակետ»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահը չի կիսում այն տեսակետները, որոնք այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխանության կամ հայրիշխանության պայքար և այլ խնդիրներ:

«Ինչ վերաբերում է հայհոյական մշակույթը ի ցույց դնողներին, այդ տեսակետն այլ տիրույթում է, և այդ տիրույթում ես անելիք չունեմ»,- ասաց Հովհաննիսյանը, ապա կոչ արեց, որ բոլորը կողմ քվեարկեն օրինագծին:

Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն էլ ասաց. «Հաշվի առնելով այն, որ մենք արագացված ենք  քննարկում այս օրենքը, ես կխնդրեի եղած առաջարկությունները ներկայացնել հանձնաժողովին մինչև երկուշաբթի օրը: Մենք սպասում ենք համապատասխան առաջարկներին, պատրաստ ենք աշխատել պատգամավորների հետ»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica