close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտովթարից հետո մեքենան հայտնվել է ձորում ու այրվել. վարորդի վիճակը ծանր է

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2017, 10:01
 Ավտովթարից հետո մեքենան հայտնվել է ձորում ու այրվել. վարորդի վիճակը ծանր է

Դեկտեմբերի 7-ին, ժամը 01։03-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Ցամաքաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Ցամաքաբերդ հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Volkswagen Passat» մակնիշի 35 AD 186 (վարորդ՝ 1989 թ. ծնված Հ. Կ.) և «ՎԱԶ-2108» մակնիշի 34 PL 148 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Volkswagen Passat»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել ձորում և ամբողջությամբ այրվել: Վերջինիս վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել մեքենայից և տեղափոխվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:31-ին, մարվել` 01:53-ին:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica