close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+13°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Սյունիքի զբոսաշրջային գրավչությունը

Տնտեսական

6 Դեկտեմբերի 2017, 22:46
 «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը  նպատակ ունի բարձրացնել Սյունիքի զբոսաշրջային գրավչությունը

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին հարցը:

Ըստ նախագծի հիմնավորման, ՀՀ կառավարության առաջնահերթություններից է ներդրումների խթանումը և գերակա ոլորտներում ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են աշխատատեղերի ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման ապահովմանը:

Նախագծով նախատեսված է հավանության արժանացնել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ. ներդրումային ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը՝ վերականգնելով առկա և ստեղծելով նոր համապատասխան ենթակառուցվածք, այդ թվում՝ ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի և առողջապահական համալիրներ, հյուրանոց և այլն։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և 400-ից ավելի ուղղակի և անուղղակի աշխատատեղի ստեղծում։

ՀՀ կառավարությունը նպատակադրում է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: Ծրագրով նախատեսված է ապահովել Գորիս և շրջակա համայնքներ այցելող զբոսաշրջիկների թվի աճ՝ հասցնելով տարեկան մոտ 400,000 այցելուի։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ աշխատանքներ են տարվում արտասահմանյան հայտնի Garaventa AG, «KSIL», Ibis, Novotel և մի շարք գերմանական կլինիկաների հետ։

Նախագծով նախատեսված է հավանության արժանացնել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ. ներդրումային ծրագիրը։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և 400-ից ավելի ուղղակի և անուղղակի աշխատատեղի ստեղծում։

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica