close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիեննայում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2017, 21:41
 Վիեննայում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Վիենայում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Մինչ այդ Վիենայում տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի միջև հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Այստեղ քննարկվել է  Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը շարունակվեց մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica