close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+20°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը վստահեցնում է, որ Հայաստանում գերիշխող դիրք ունեցողները չեն խախտում մրցակցային պայմանները

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2017, 19:32
 Վարչապետը վստահեցնում է, որ Հայաստանում  գերիշխող դիրք ունեցողները չեն խախտում մրցակցային պայմանները

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Երբ նոր էիք ստանձնում վարչապետի պաշտոնը, հայտարարեցիք, որ տնտեսության վիճակ չափազանց վատ է: Հիմա ինչպիսի՞ն է տնտեսության վիճակը, և ինչպիսին կլինի այն 2018թ-ին»,- հարցրեց պատգամավորը ՀՀ վարչապետին` առաջարկելով ապամոնոպոլիզացնել տնտեսությունը:

Կարեն Կարապետյանը նշեց, որ այն ժամանակ տնտեսության վիճակը գնահատել էր ծանր, հիմա այն գնահատում է որպես` կառավարելի:10 ամսվա տվյալների համաձայն, տնտեսությունն ունի 7,1 տոկոս տնտեսական աճ: Ինչ վերաբերում է մենաշնորհներին, վարչապետը նշեց, որ գոյություն ունի երկու տեսակի մենաշնորհ, բնական և շուկայում գերիշխող դիրք ունեցողներ: Վարչապետի խոսքով` ամբողջ հարցը նրանում է, այդ գերիշխող դիրք ունեցողները մրցակցային պայմաններով են դարձե՞լ գերիշխող, թե՞ այլ ռեսուրսներով: Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ մրցակցային պայմաններ կառավարությունը ապահովում է, իսկ գերիշխող դառնում են շուկայի փոքր ծավալների արդյունքում: Ուստի, գերիշխող դիրքը դեռ չի նշանակում, որ դա վատ բան է, և դա չի նշանակում, որ գերիշխող դիրք ունեցողը խախտել է մրցակցային պայմանները:

«Եթե դիմեք հարկայինին, ապա ձեզ կներկայացնեն, թե վերջին 10 ամսվա մեջ գերիշխող դիրք ունեցողների թիվը որքան է փոփոխվել:Այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ են տարվում: Դուք դեպք գիտե՞ք, երբ մեկը ուզում է շուկա մտնել և նրան խանգարում են, եթե գիտեք, դիմեք մեզ: Որևիցե սահմանափակում չկա, սահմանի վրա չեն կանգնացնում , որ դու այս բանը կարող ես բերել, այս մեկը` ոչ»,- ասաց վարչապետը: 

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica