close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.80
GBP1637.73
EUR1562.73
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տավուշում, Լոռիում և Սյունիքում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրն արդեն իարկանացված է

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2017, 19:23
 Տավուշում, Լոռիում և Սյունիքում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրն արդեն իարկանացված է

ՀՀ  կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն  ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Դեբորա Գրիսերին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կրթության համակարգին ցուցաբերված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: USAID-ին աջակցություն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ երեխաների խնամքի համակարգի բարեփոխումների և ներառական կրթության կարողությունների հզորացմանը: Այս համատեքստում անդրադարձ է եղել համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ժամանակացույցին:

Նշվել է, որ ՀՀ երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Սյունիքում համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագիրն արդեն իարկանացված է: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ այժմ քննարկվում է Արմավիրի մարզի և Երևանի անցման խնդիրը: Երեխաների խնամքի համակարգի բարելավման համատեքստում կարևորվել է  նաև միջգերատեսչական համագործակցության արդյունավետության հարցը, անդրադարձ է եղել մի շարք ընթացիկ հարցերի: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica