close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2018
+5°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտանեկան բռնության մասին օրենքը չի միջամտի ընտանիքի խնդիրներին, եթե դրանք չբարձրաձայնվեն. Արփինե Հովհաննիսյան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2017, 17:18
 Ընտանեկան բռնության մասին օրենքը չի միջամտի ընտանիքի խնդիրներին, եթե դրանք չբարձրաձայնվեն. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր այն գործընկներին, ովքեր դեմ են օրենքին, կոչ արեց բաց աչքերով նայել իրկանությանը:

«Իրական խնդիր ունե՞նք, թե՞ ոչ: Ավանդական հայկական ընտանիքն արդյո՞ք այն ընտանիքն է, որտեղ սեռական բռնություն է գործադրվում անչափահաս երեխայի նկատմամբ: Վիճակագրությունը դա է փաստում, ուզենք, թե չուզենք: Բաց աչքերով եկեք նայենք իրականությանը»,- նշեց նա:

Ըստ Հովհաննիսյանի` ընտանիքում սեռական բռնություն դեպքեր կան տարբեր անդամների կողմից տարբեր անդամների նկատմամբ, նաև` անչափահասների: «Իհարկե, ոչ ոք դա չի ուզում, բայց խնդիրը կա հասարակությունում, ցավոք, կա»,- շեշտեց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով` եթե հասարակության մեջ կան ընտանիքներ, որոնք «ընտանիքի մի անդամին վերագրում են գլխավոր իրի, իսկ մյուսին` պատկանելիքի կամ աքսեսուարի դեր», դա բացառապես այդ ընտանիքի ներքին գործն է: «Պետությունը չի կարող միջամտել, քանի դեռ այդ կարգավիճակն ունեցողներից որևէ մեկը չի բարձրաձայնում իրական խնդրի գոյության մասին»,- ասաց նա:

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica