close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2018
+7°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2018
USD1480.13
GBP1670.45
EUR1587.25
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտանեկան բռնության օրենքի կարգավորման առարկան ծայրահեղ դրսևորումներն են. Աղվան Վարդանյան

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2017, 17:07
 Ընտանեկան բռնության օրենքի կարգավորման առարկան ծայրահեղ դրսևորումներն են. Աղվան Վարդանյան

ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության քարտողար Աղվան Վարդանյանը:

Նա ելույթը սկսեց կատակով: «Իբրև կատակ` ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ չծխող տղամարդիկ և ծխող կանայք ավելի հաճախ են բռնության դիմում: Մենք` ծխողներս, ավելի հանգիստ ենք, ավելի խաղաղ, չենք գոռգոռում կամ նման դեպքերում ծխում ենք ու հանդարտվում»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով օրենքի նախագծին` նա նշեց, որ երկու բան պետք է գիտակցել: «Առաջին` այս օրենքի կարգավորման առարկան իսկապես ծայրահեղ դրսևորումներն են, և բնական է, որ իսկապես մենք պետք է հետևություններ անենք և չխոսենք այնպիսի բաներ, որոնք գոյություն չունեն: Եվ երկրորդը `այս օրենքի ընդունումն ընդամենը սկիզբն է` փորձելու շտկել մեր հասարակության մեջ առկա տրամադրվածությունները, պսևդոմտածողությունը և այստեղ կարևոր են այն համակարգերը, որոնք պետք է սպասարկեն օրենքը: Ոստիկանությունը, սոցիալական աշխատողները, բուժաշխատողները իսկապես պետք է լրջագույն վերապատրաստում անցնեն, և նրանց համագործակցված աշխատանքը, որը ևս կարող է նպաստել մեր հասարակության առողջացմանը»,- նշեց պատգամավորը:

Ըստ Վարդանյանի` խորքային կանխարգելման աշխատանքներն անհնար են` առանց դրանք վաղ տարիքից սկսելու` նախակրթարան, դպրոց, մյուս հաստատություններ, և այստեղ, ըստ պատգամավորի, ևս մեր հասարակությունը առողջացնելու լուրջ խնդիր ունենք:

«Ակնհայտ է, որ այն, ինչ ազգային է, ավանդական է, որոնք ես ներկայացրի, բխում են իմ ներկայացրած կուսակցության արժեհամակարգից, որը դեռևս անցած դարի սկզբից այս արժեհամակարգերը դրել է նաև պետականության հիմքում: Ես գոհունակությամբ պետք է ասեմ, որ իմ և պարոն Հակոբ Հակոբյանի առաջարկությունները մեծամասնությամբ ընդունվել են, և կարծում եմ` հետագայում` կիրարկման փուլում, այս օրենքը էլի կարող է շտկվել»,- եզրափակեց պատգամավորը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica